ԱՐԵՎԻԿ – ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԻ ՓԵՐԻ


2 shares

Երգում է Արևիկ խումբը

Մեծ երկնքում փայլող աստղեր
Ձեզ խնդրում եմ ինձ հիմա տարեք վերև,
Որ երկնքից նայեմ ներքև,
Իմ փայլով սիրո լույսեր այնտեղ վառեմ:

Իմ մեծ սիրուն փոքրիկ լուսին
Ես խնդրում եմ քեզ դու ինձ դիր քո ուսին,
Թող երկուսով փայլենք ու շողանք, որ
Բոլորին թվա, թե կա երկու լուսին:

Երազանքների բարի փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարիր
Ու մանուկներին անհոգ, բարի
Անհամար երգեր, ուրախ օրեր դու պարգևիր:

Երազանքների բարի փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարիր
Ու մանուկներին, ու մանուկներին
Դու անհոգ օրեր պարգևիր:

Թող որ տանենք մեզ հետ այսօր
Ողջ աստղերը, որ թվում են հեռու, բայց մոտ, շատ մոտ:
Այդ ժամանակ արդեն մենք էլ ձեզ պես
Կփայլենք ու կշողանք արևի պես:

Հե՜յ, հե՜յ, սիրուն լուսին, բարկ արև անմար,
Մեզ համար, մեզ համար գարուններ բերեք լուսե,
Նոր երգեր ու սեր:

Երազանքների բարի փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարիր
Ու մանուկներին անհոգ, բարի
Անհամար երգեր, ուրախ օրեր դու պարգևիր:

Երազանքների բարի փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարիր
Ու մանուկներին, ու մանուկներին
Դու անհոգ օրեր պարգևիր, պարգևիր:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։