ԶՎԱՐՃԱԼԻ ԹՐԹՈՒՐ ՁՎԻ ՏՈՒՓԻՑ


թրթուր

թրթուրԵրբեմն մայրիկները շտապում են ամեն ինչ նետել աղբարկղը: Բայց նույնիսկ «ամենաանպետք» իրից կարելի է շատ հետաքրքիր բաներ ստանալ: Օրինակ, ավելի անպետք իր, քան ձվի ստվարաթղթե տուփն է, դժվար թե գտնես: Եվ այնուամենայնիվ մենք մի շատ հետաքրքիր տարբերակ գիտենք այդ տուփերի օգտագործման համար: Պատրաստում ենք զվարճալի թրթուր ձվի ստվարաթղթե տուփից:

Նախ համոզվիր, որ տուփը այլևս ոչ ոքի հարկավոր չէ: Ապա վերցրու մկրատն ու առանձնացրու տուփի մի շարքը այնպես, ինչպես պատկերված է նկարում: Մեկ տուփից դու ամենաքիչը կարող ես կտրատել 6 շարք: Հետո վերցրու ջրաներկն ու կաղապարների շարքը շրջելով՝ սկսիր ներկել յուրաքանչյուր կաղապարը մեկ գույնով: Որքան շատ գույն, այնքան ավելի ուրախ: Մի ներկիր միայն թրթուրի դեմքի հատվածը: Փոխարենը այստեղ նկարիր աչքեր և բերան թրթուրի համար: Սև ջրաներկով տոտիկներ նկարիր կաղապարների անկյունային հատվածներում:

թրթուր

Իսկ ամենավերջում վերցրու լուցկու փայտիկներ և ամրացրու թրթուրի գլխին՝ որպես շոշափուկներ: Փայտիկների ծայրերը նույնպես կարող ես ներկել սև ջրաներկով: Ահա այսքանը: Քո զվարճալի թրթուրները արդեն պատրաստ են:

Մեկնաբանություններ

ԶՎԱՐՃԱԼԻ ԹՐԹՈՒՐ ՁՎԻ ՏՈՒՓԻՑ

log in

reset password

Back to
log in