ԻՍԿ MOCAK.AM -Ն ԱՐԴԵՆ 1 ՏԱՐԵԿԱՆ Է


mocak.amԱյո, այո, մենք արդեն դարձանք 1 տարեկան: Մի ամբողջ տարի արդեն միասին ենք, միասին ճանաչում ու բացահայտում ենք աշխարհը, փնտրում ու գտնում ամենալուսավոր ու ամենաբարի մարդկանց ու երևույթները: Չէ՞ որ ասում են, թե բարին տեսնելուց ու դրա մասին խոսելուց աշխարհն ավելի բարի է դառնում:

Մոծակն այս տարի ծնվեց ու իր առաջին քայլերն արեց, հաղթահարեց շատ դժարություններ ու ձեռք բերեց հազարավոր բարեկամներ ու ընկերներ: Աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր փոքրիկ ընթերցողների ու նրանց ծնողների համար մենք փորձեցինք ստեղծել օգտակար ու հաճելի անկյուն՝ հայալեզու կրթական, հետաքրքրաշարժ ու զվարճալի նյութերով լի: Իր կյանքի առաջին տարում Mocak.am -ն ունեցավ ավելի քան 245 000 այցելու և  1 000 000 էջադիտում: Իսկ ընթերցողների ջերմ արձագանքը եղավ լավագույն գնահատականը մեր աշխատանքի համար:

Մեր յուրաքանչյուր նոր էջ ստեղծվում է մեծ ոգևորությամբ և վստահությամբ, որ կգտնի իր ընթերցողին ու նրան մի փոքրիկ կտոր մանկություն կնվիրի: Իսկ մանկության աշխարհում մեր ճամփորդությունը շարունակվում է և միասին դեռ որքա՜ն հրաշքներ ենք բացահայտելու, ազնիվ Մոծակի խոսք…

 

Մեկնաբանություններ

ԻՍԿ MOCAK.AM -Ն ԱՐԴԵՆ 1 ՏԱՐԵԿԱՆ Է

log in

reset password

Back to
log in