Կրիաների մասին

Ինչ լավ է, երբ չես դադարում զարմանալ: Վստահ եմ, ձեզնից շատերը կզարմանան՝ իմանալով, որ այսօր՝ մայսիս 23-ին, նշվում է կրիաների համաշխարհային օրը: Սա կրիաների պաշտպանության օրն է, և իմաստության, հարստության և երկարակեցության խորհրդանիշ կրիաները լիովին իրավունք ունեն տարվա մեջ մեկ օր նշելու իրենց «մասնագիտական» տոնը: Կրիաների համաշխարհային օրը նշվում է 2000 թ.-ից՝ Կրիաների փրկության Ամերիկյան ընկերության առաջարկով:

Լեգենդներ են պտտվում կրիաների երկարակեցության մասին, ասում են, թե նրանք կարող են ապրել մինչև 300 տարի: Սակայն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկարակյաց կրիան ապրել է 192 տարի: Այդ կրիային, որի անունն էր Տուի Մալիլա, Տոնգա թագավորության արքային 1773թ. -ին նվիրել է ճանապարհորդ Ջեյմս Կուկը: Տուի Մալիլան ապրեց մինչև 1965թ.-ը:

Այսօր, իսկ ավելի լավ կլինի ընդմիշտ, փորձեք խուսափել կրիաների պատյանից պատրաստված իրեր գործածելուց, չէ՞ որ դրանք պատրաստվում են այս կենդանիների կյանքի գնով: Փոխարենը այսօր ավելի ուշադիր ու հոգատար եղեք կրիաների հանդեպ, այցելեք կենդանաբանական այգու կրիաներին ու շնորհավորեք նրանց: Միմյանց կրիաների նկարներով շնորհավորական բացիկներ ուղարկեք, կանաչ փուչիկներ փչեք և դանդա՜ղ, շատ դանդա՜ղ զբոսնեք ընկերների հետ…


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

7 + 1 =