ԲՈՒՏԵՐԲՐՈԴ ԿՐԻԱ


բուտերբրոդ կրիա

Մեզ մոտ կարծես սովորություն է դարձել ծանոթանալ կենդանիների հետ, հետո նրանց ուտել` իհարկե բառի փոխաբերական իմաստով: Հերթը հասավ կրիաներին: Եկեք պատրաստենք կրիա բուտերբրոդ և տեսնենք, թե այն ինչ համ ունի:

 Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԵԶ

Համբուրգերի համար նախատեսված հաց
Երշիկ
Հալեցրած պանրի շերտ
Վարունգ
Մայոնեզ
Ձիթապտղի հատիկներ
Հազարի տերևներ

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ

Նախ ափսեի մեջ դիր հազարի տերևը և վրան հացի ներքևի շերտը:  Հետո դիր հալեցրած պանրի և ապա երշիկի շերտը: Երշիկի վրա մի փոքր մայոնեզ քսիր: Վարունգը բարակ շերտերի բաժանիր և նկարին նայելով` դիր հացի վրա: Վարունգի այն մասին վրա, որը ծառայելու է իբրև կրիայի գլուխ, մայոնեզի երկու եկտիկ դիր, իսկ վրան էլ ձիթապտղի հատիկներից շատ փոքրիկ կտորներ: Դրանք կլինեն կրիայի աչքերը: Դե վերջ, մնում է ծածկել կրիային հացի վերին շերտով և համտեսել: Բարի ախորժակ:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։