Հուսով եմ` չես մոռացել, որ ամռանը հաշված օրեր են մնացել: Նա գալիս է` իր հետ բերելով վառ արեգակ, հրաշալի տրամադրություն ու, որ ամենակարևորն է, արձակուրդներ: Հիմա իսկական ժամանակն է մտածել հանգստի մասին: Իսկ այդ հանգիստը կանվանենք պիկնիկ, որովհետև ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան բնության գրկում ընկերների հետ շփումը:

Picnic

Առաջին քայլով որոշեք որտեղ անցկացնել պիկնիկը: Պարտադիր չէ քաղաքից դուրս գալ, կարող եք ընտրել ցանկացած այգի, որտեղ քիչ, թե շատ հարմարավետ կզգաք ձեզ: Բայց մի կարևոր զգուշացում. այս դեպքում պետք է նախօրոք ճշտել` չի՞ արգելվում արդյոք նման բաներ կազմակերպել այդտեղ:

Եթե արդեն կողմնորոշվեցիք, անցնենք առաջ` թվարկելով բոլոր անհրաժեշտ իրերը.

– Անձրևանոց, որի կարիքը զգացվում է թե՛ անձրևի, թե՛ արևի ժամանակ

– Սրբիչ կամ ծածկոց, որի վրա հարմար կլինի նստելը

– Խաղաքարտեր, կիթառ  (եթե, իհարկե, կարողանում եք նվագել), թուղթ և գրիչ

Շատ կարևոր է նաև սնունդը, որը ոչ մի դեպքում չպետք է ծանր լինի: Ցանկալի է նախապատվությունը տալ բանջարեղենին և մրգերին: Օրինակ, կարելի է վերցնել գազար, բանան, կարկանդակներ, փոփ-քոռն և այլն: Մնաց հիշեցնել ջրի մասին, ինչը միշտ քիչ է լինում: Եվ այս ամենի համար մեկանգամյա օգտագործման սպասք:

picnic Իհարկե, սրանք ընդամենը նյութական են: Պիկնիկի իմաստը հենց շփումն ու բարձր տրամադրությունն են, ոչ թե ուտելը: Իսկ բարձր տրամադրության համար պետք է խաղեր կազմակերպել, կիթառ նվագել, անեկդոտներ պատմել ու պարզապես զրուցել:

Որպեսզի այս օրը հիշվի երկար ժամանակ, պետք է նաև լի՜քը լուսանկարվել, այնպես որ չմոռանաք անհրաժեշտ իրերի շարքը համալրել լուսանկարչական ապարատով:

Եվ խնդրում եմ` ձեզնից հետո հավաքեք մնացած աղբը, այսինքն` այգին բերեք նախնական տեսքին:

Բարի ժամանց և անսպառ ժպիտներ:

Անի Ավագյան

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here

7 + 4 =