ԱՅՍՕՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ Է… ՈՒՌՌՌԱ՜…


1 share
Վերջին զանգ

Այո, այսօր Վերջին զանգ է, ամենաուրախ ու սպասված տոնը դպրոցականների համար: Քննությունների, դասերի, համադպրոցական աշխատանքների ու ստուգարքների 12-ամյա մարաթոնյան վազքն այսօր ավարտվում է: Կարող ես ազատ շունչ քաշել և վայելել այս օրը, հիշել քո դպրոցական բոլոր խենթություններն ու չարաճճիությունները:

Այսօր քո դպրոցական սեղանը, կավճոտ գրատախտակն ու հերթապահության ցուցակը քեզ բարի ճանապարհ են մաղթում: Եվ թեև աշխարհում գրատախտակներն ու սեղանները շատ են, դրանցից և ոչ մեկը չի կարող փոխարինել քո հին ու լավ «ընկերներին»: Տարիներ անց դու սարսափելի կարոտելու ես նրանց, կարոտելու ես անգամ  ձեր դասամատյանին և այնտեղ հայտնված բոլոր «երկուսները»: Սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին էլ չեմ խոսում:

Այնպես որ, ջերմորեն գրկիր քեզ հարազատ մարդկանց և հրաժեշտ տուր քո սիրելի դասասենյակին: Եվ անգամ եթե ինքդ քեզ ու բոլորին խոստացել ես չհուզվել, զգույշ եղիր, արցունքները սովորաբար  թույլտվություն չեն հարցնում…

Թող դպրոցական անհոգությունն ու կենսուրախությունը քեզ ուղեկցեն ամբողջ կյանքում: Շնորհավոր Վերջին զանգ…


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։