facebook

ԵԼԱԿՈՎ ՏՈՐԹ


ելակով տորթ

Եթե մինչև այսօր ելակի նկարները նայելով էինք բավարարվում, ապա այլևս նման բան չի լինի, որովհետև մեր սիրելի ելակն արդեն հասունացել է: Ու քանի կարող ենք վայելել այդ հրաշք հատապտուղը, առաջարկում եմ պատրաստել շատ հեշտ և շատ համեղ ելակով տորթ:

Ի՞նչ է անհրաժեշտ

5 ձու, 1,5 բաժակ շաքարավազ, 3 ճ.գ. յուղ, 300 գր թթվասեր, 2 ճ.գ. կակաո, 0,5 թ.գ. սոդա, 1 ճ.գ. քացախ, վանիլին, 2,5 բաժակ ալյուր, սերուցք, կաթնային շոկոլադ և իհարկե գլխավոր հերոսը` ելակ:

Ինչպե՞ս պատրաստել

Բոլոր բաղադրիչները, բացի սերուցքից, շոկոլադից և ելակից,  խառնիր ու երկար հարիր` մինչև ստացվի միասեռ զանգված: Հետո այդ խմորը տեղափոխիր կլոր տապակի մեջ, 180˚-ով եփիր ջեռոցում մոտավորապես 35 րոպե: Իսկ մինչև եփվի, դու կարող ես մանրացնել ելակը:

Պատրաստ լինելուց հետո խմորը բաժանիր հավասար երկու մասի: Մի մասի վրա քսիր սերուցքը, իսկ սերուցքի վրա` մանրացված ելակը: Խմորի երկրորդ մասը դիր վրան: Հիմա  շոկոլադի հերթն է, որը  պետք է հալեցնել  և լցնել խմորի վրա, իսկ ամենավերևում` մի քանի գեղեցիկ ելակ:

Ես գիտեմ, որ այլևս կարդալու ժամանակ չունես, որովհետև  տորթը քեզ է սպասում: Այնպես որ, միայն կմաղթեմ բարի ախորժակ:

 Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԵԼԱԿՈՎ ՏՈՐԹ