ԵԼԱԿՈՎ ԿՈԿՏԵՅԼ


Ելակային կոկտեյլ

Ելակային տրամադրությունը շարունակվում է… Եվ մտքերն իրար հերթ չեն տալիս. ելակի հետ կապված համով բաներն այնքան շատ են, որ պետք է ընտրություն կատարել: Բայց այսօր արի պատրաստենք  ելակով կոկտեյլ:

Անհրաժեշտ բաղադրիչներ

50 գր սպիտակ կամ կաթնային շոկոլադ
250 գր ելակ
150 գր պաղպաղակ` ելակի կամ վանիլային
0,5 բաժակ ջուր

Ինչպե՞ս պատրաստել

Ելակն ու շոկոլադը պետք է մանրացնել: Ապա ջրի հետ հարել, մի քանի վայրկյան հետո ավելացնել պաղպաղակը: Պատրաստ է: Կարող ես լցնել բաժակի մեջ, իսկ ավելի գեղեցիկ տեսք հաղորդելու համար վրան դիր երկու ելակ:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԵԼԱԿՈՎ ԿՈԿՏԵՅԼ

log in

reset password

Back to
log in