ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ

Դպրոցական զվարճալի դեպքերը սկսվում են հենց այն պահից, երբ ոտք ենք դնում դպրոց: Մեկ ուսուցիչներն են սայթաքում, մեկ քեզ մոտ է ինչ-որ բան թարս  ստացվում: Այդպիսի պահերի ինչ-որ մեկն իրեն անհարմար է զգում, բայց հետո սկսում է բոլորի հետ ծիծաղել իր վրա և ի վերջո հասկանում, որ դպրոցական կյանքն առանց դրանց հաստատ հետաքրքիր չէր լինի:

Հենց դրա համար էլ, ձեզ ենք ներկայացնում մի քանի դպրոցական կատակներ, որոնք ձեզնից շատերին գուցե և ծանոթ իրավիճակներ հիշեցնեն…

***

Ուսուցչուհի– Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:
Վերջին շարքում նստած աշակերտ– Ընկեր Վարդանյան, կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:

***

Ուսուցչուհի– Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:
Գոռ– Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:

***

Ուսուցչուհի– Արամ, կարող ես բացատրել ինչու՞ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:
Արամ– Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:

***

– Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:
– Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
– Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարևորվում:
– Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:

***

Քիմիայի դասին.
– Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:
– Կարմիր:
– Նստիր հինգ:
– Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:
– Վարդագույն:
– Նստի՛ր, չորս:
– Արա՛մ, իսկ քո՞նը:
– Սև:
– Երկուս, դասարա՛ն, փախի՜ր:

***

Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարևան աշակերտին և ասում.
-Ի՜նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:
-Ախորժա՞կ, արևածագի՞ց:
-Արևածա՞գ, օյ,  իսկ ես կարծեցի ձվածեղ է:

***

– Գոյություն ունի երկու բան, որն ինձ համար շատ կարևոր է,- ասաց ուսուցչուհին` ծանոթանալով երեխաների հետ:- Առաջինն այն է, որ ես սիրում եմ մաքրություն: Բոլորդ սրբե՞լ եք ձեր ոտքերը դռան դիմաց դրված գորգի վրա:
– Այո՜,- միահամուռ բացականչեցին աշակերտները:
– Ապրեք, իսկ երկրորդն այն է, որ ես սիրում եմ անկեղծություն. Դռան դիմաց ոչ մի գորգ չկա:

***

Ուսուցչուհին ստուգողականից առաջ դիմում է աշակերտին.
– Արսե՛ն, հուսով եմ չեմ տեսնի քեզ արտագրելիս:
Արսեն– Ես էլ եմ հուսով, ընկեր Ասատրյան:

***

Տղան հորն ասում է.
– Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:
– Այո՛, հիշում եմ:
– Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

26 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի