Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ

դպրոցական կատակներԴպրոցական զվարճալի դեպքերը սկսվում են հենց այն պահից, երբ ոտք ենք դնում դպրոց: Մեկ ուսուցիչներն են սայթաքում, մեկ քեզ մոտ է ինչ-որ բան թարս  ստացվում: Այդպիսի պահերի ինչ-որ մեկն իրեն անհարմար է զգում, բայց հետո սկսում է բոլորի հետ ծիծաղել իր վրա և ի վերջո հասկանում, որ դպրոցական կյանքն առանց դրանց հաստատ հետաքրքիր չէր լինի: Հենց դրա համար էլ, ձեզ ենք ներկայացնում մի քանի դպրոցական կատակներ, որոնք ձեզնից շատերին գուցե և ծանոթ իրավիճակներ հիշեցնեն…

***

Ուսուցչուհի- Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:

Վերջին շարքում նստած աշակերտ- Ընկեր Վարդանյան, կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:

***

Ուսուցչուհի- Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:

Գոռ- Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:

***

Ուսուցչուհի- Արամ, կարող ես բացատրել ինչու՞ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:

Արամ- Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:

***

- Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:

- Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

- Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարևորվում:

- Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:

***

Քիմիայի դասին.

- Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:

- Կարմիր:

- Նստիր հինգ:

- Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:

- Վարդագույն:

- Նստի՛ր, չորս:

- Արա՛մ, իսկ քո՞նը:

- Սև:

- Երկու, դասարա՛ն, փախի՜ր:

***

Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարևան աշակերտին և ասում.

-Ի՜նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:

-Ախորժա՞կ, արևածագի՞ց:

-Արևածա՞գ, օյ,  իսկ ես կարծեցի ձվածեղ է:

***

- Գոյություն ունի երկու բան, որն ինձ համար շատ կարևոր է,- ասաց ուսուցչուհին` ծանոթանալով երեխաների հետ:- Առաջինն այն է, որ ես սիրում եմ մաքրություն: Բոլորդ սրբե՞լ եք ձեր ոտքերը դռան դիմաց դրված գորգի վրա:

- Այո՜,- միահամուռ բացականչեցին աշակերտները:

- Ապրեք, իսկ երկրորդն այն է, որ ես սիրում եմ անկեղծություն. Դռան դիմաց ոչ մի գորգ չկա:

***

Ուսուցչուհին ստուգողականից առաջ դիմում է աշակերտին.

- Արսե՛ն, հուսով եմ չեմ տեսնի քեզ արտագրելիս:

Արսեն- Ես էլ եմ հուսով, ընկեր Ասատրյան:

***

Տղան հորն ասում է.

- Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:

- Այո՛, հիշում եմ:

- Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:


5 մոծաբանություն ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????