ԾԱՂԿԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐ


Ծաղկային ժամացույցներ

Գարունն արդեն քիչ քիչ հեռանում է մեզանից, և գալիս է շոգ ու արևային ամառը: Թեև ծաղիկները գարնանն են ծաղկում, բայց դրանք մեզ հետ են մնոմ նաև ամռանը: Այնպես որ, մենք չենք դադարի խոսել ու պատմել ծաղիկների մասին նաև ամռան շոգ օրերին:

Ծաղկային ժամացույցներ

Կարծում եմ՝ բոլորս էլ համամիտ ենք, որ ծաղիկները գեղեցկացնում են մեր միջավայրը: Հենց դրա համար էլ հնարամիտ մարդիկ չեն դադարում նոր զարմանալի միջոցներ գտնել մեր շրջապատը ծաղիկներով զարդարելու համար և ստեղծում են… ծաղկային ժամացույցներ:

Ծաղկային ժամացույցներ

720թ.-ին Շվեդիայի Ուպսալա քաղաքում Կարլ Լինեյը ստեղծեց աշխարհում առաջին ծաղկային ժամացույցը: Այս հետաքրքիր ժամացույցի թվացույցը կազմված էր մի քանի հատվածներից, որոնցից յուրաքանչյուրում աճեցված էր ծաղկի մի որևէ տեսակ: Կարլ Լինեյին երկար ժամանակ պահանջվեց այս հրաշքը իրագործելու համար: Նա երկար ժամանակ խնամում էր ծաղիկներին, ու հետևում, որ դրանք չթոշնեն:

Ծաղկային ժամացույցներ

Իսկ աշխարհի ամենամեծ ծաղկե ժամացույցը տարիներ առաջ ստեղծվել է Կիևում՝ անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ: Այս ժամացույցի համար անհրաժեշտ է եղել 50.000 ծաղիկ՝ 25.000-ը ժամացույցի համար, իսկ մնացածը ժամացույցի շուրջը զարդարելու համար: Այս ժամացույցը կազմված է քրիզանթեմներից, բեգոլիաներից, կալանխոեներից և բազմաթիվ այլ տեսակի ծաղիկներից: Ժամացույցի տրամագիծը 19.5 մետր է, թվատախտակինը՝ 16.5 մետր, սլաքների երկարությունն էլ՝ 7 և 4 մետր:

Ծաղկային ժամացույցներ

Միայն թե բոլոր այս ծաղկային ժամացույցների դեպքում վատն այն է, որ նրանք ժամանակավորապես են մեզ հետ լինում՝ աշխատելով միայն տաք եղանակին, ձմռանը նրանց գեղեցկությամբ հիանալու հնարավորություն չունենք:

 Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԾԱՂԿԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐ

log in

reset password

Back to
log in