ԼԻԴՈՒՇԻԿ - ՇՆՈՐՀԱՎՈՐ

Խոսքերի հեղինակներ՝ Իննա Մկրտչյան և Լիդուշիկ Երաժշտության հեղինակներ՝ Ռիչարդ Մադլենյան և Լիդուշիկ Ծննդյան օրը քո նշել ես վառ գույնով օրացույցի վրա, Տոն է, [more]

ԽՆՁՈՐԻՑ՝ ՁԿՆԻԿ

Ամենաօգտակար մրգերի շարքին դասվող խնձորն այսօր մեզ շա՜տ պետք կգա, որովհետև հենց նրա օգնությամբ կպատրաստենք մեր երևակայության հերթական արդյունքը: Խնձորից կպատրաստենք [more]

ՀԱՄԵ՜Ղ ՍԵՆԴՎԻՉ

Երկար ժամանակ տնային հանձնարարությունները անելով՝ ձանձրանում ու հոգնում ենք: Իսկ այդ ժամանակ պետք է ցրվել, թարմանալ ու սնվել՝ կերակրելով մեր [more]

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխարկը կապույտ, Շապիկը կանաչ, Մի փոքրիկ ծաղիկ Ամենիս ճանաչ: Ո՞ր ծաղիկն է կլորերես, Օգտակար են սերմերը մեզ, Շատ է սիրում արեգակին, Միշտ նայում է նրա դեմքին: Անտառի տերը, Անտառի [more]

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁ - ԱՄՊԻԿՆԵՐ

Քանի դեռ հանգստյան օրեր են, եկեք օգտվենք առիթից ու մեր ամբողջ ժամանակը տրամադրենք հարազատներին: Իսկ ինչպե՞ս կարելի է անցկացնել այդ [more]

ՄԱՅԻՍԻ 5 -Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հենց այսօր՝ մայիսի 5-ին ամբողջ աշխարհը նշում է հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օրը: Եվ պայքարում են բոլորը՝ տղաներն ու աղջիկները, [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

Նոր բնակիչը Լճակում  փոքրիկ-մոքրիկ Ծնվել է ոսկե  ձկնիկ: Ձկնիկն ուրախ լողում է, Բայց ա'յ գորտին խանգարում է. - Սա ի՞նչ բան է, կվա՜, կվա՜, կվա՜... Լճակում [more]

ՍՏՈՐ ԵՍ

Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես [more]

Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԾԱՂԿԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐ

ծաղկային ժամացույցներԳարունն արդեն քիչ քիչ հեռանում է մեզանից, և գալիս է շոգ ու արևային ամառը: Թեև ծաղիկները գարնանն են ծաղկում, բայց դրանք մեզ հետ են մնոմ նաև ամռանը: Այնպես որ, մենք չենք դադարի խոսել ու պատմել ծաղիկների մասին նաև ամռան շոգ օրերին:

Կարծում եմ՝ բոլորս էլ համամիտ ենք, որ ծաղիկները գեղեցկացնում են մեր միջավայրը: Հենց դրա համար էլ հնարամիտ մարդիկ չեն դադարում նոր զարմանալի միջոցներ գտնել մեր շրջապատը ծաղիկներով զարդարելու համար և ստեղծում են… ծաղկային ժամացույցներ:

720թ.-ին Շվեդիայի Ուպսալա քաղաքում Կարլ Լինեյը ստեղծեց աշխարհում առաջին ծաղկային ժամացույցը: Այս հետաքրքիր ժամացույցի թվացույցը կազմված էր մի քանի հատվածներից, որոնցից յուրաքանչյուրում աճեցված էր ծաղկի մի որևէ տեսակ: Կարլ Լինեյին երկար ժամանակ պահանջվեց այս հրաշքը իրագործելու համար: Նա երկար ժամանակ խնամում էր ծաղիկներին, ու հետևում, որ դրանք չթոշնեն:

ծաղկային ժամացույցներԻսկ աշխարհի ամենամեծ ծաղկե ժամացույցը տարիներ առաջ ստեղծվել է Կիևում՝ անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ: Այս ժամացույցի համար անհրաժեշտ է եղել 50.000 ծաղիկ՝ 25.000-ը ժամացույցի համար, իսկ մնացածը ժամացույցի շուրջը զարդարելու համար: Այս ժամացույցը կազմված է քրիզանթեմներից, բեգոլիաներից, կալանխոեներից և բազմաթիվ այլ տեսակի ծաղիկներից: Ժամացույցի տրամագիծը 19.5 մետր է, թվատախտակինը՝ 16.5 մետր, սլաքների երկարությունն էլ՝ 7 և 4 մետր:

Միայն թե բոլոր այս ծաղկային ժամացույցների դեպքում վատն այն է, որ նրանք ժամանակավորապես են մեզ հետ լինում՝ աշխատելով միայն տաք եղանակին, ձմռանը նրանց գեղեցկությամբ հիանալու հնարավորություն չունենք:

 Տիգրանուհի Թասլակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????