facebook

ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ


Ծաղիկներ բոլորն են սիրում, ոմանք նախընտրում են վարդը, ոմանք՝ նարգիզը, մյուսներն էլ՝ գուցե կակաչը… Կան ծաղիկներ էլ, որոնք դարձել են մի ամբողջ ազգի պաշտամունքի առարկա և համարվում են պետական խորհրդանիշեր: Ազգերի սիրելի ծաղիկները շատ հաճախ հայտնվում են նաև զինանշանների մեջ: Ազգային ծաղիկներն արտացոլում են այդ երկրի մշակույթը և պատմությունը: Ազգային ծաղիկներն ավելի երկար պատմություն ունեն, քան պետական խորհրդանիշերը՝ գերբերն ու դրոշները: Եվ այսպես, ներկայացնում ենք մի քանի ազգային ծաղիկներ:

Վարդակակաչն, օրինակ, Նիդեռլանդների խորհրդանիշն է: Այս ծաղիկը Նիդեռլանդներում հայտնվեց 1634 թվականին: Ծաղիկն այնքան դուր եկավ հոլանդացիներին, որ նրանք անմիջապես սկսեցին աճեցնել այն նաև իրենց երկրում: Վարդակակաչ էր աճեցնում երկրի գրեթե յուրաքանչյուր բնակիչ:

lente-achtergrond-met-een-veld-met-verschillende-kleuren-tulpen-en-een-molen-ergens-in-nederland

17-րդ դարում հսկայական գումարներով տասնյակ հազարավոր գործարքներ կնքվեցին վարդակակաչների հետ կապված:  Մարդիկ թողնում էին իրենց նախկին մասնագիտություններն ու զբաղվում վարդակակաչ աճեցնելով՝ արդյունքում կորցնելով մեծ կարողություններ:

Այս «վարդակակաչամանիան» նաև հակառակորդներ ունեցավ, և շատերը այնպես ատեցին վարդակակաչներին, որ սկսեցին անխնա ոչնչացնել վարդակակաչների դաշտերը: Ի վերջո, երկրի կառավարությունը միջոցներ ձեռնարկեց այս տենդը կանգնեցնելու համար:

1c34f5e589caf132695e391940b12900Առ այսօր վարդակակաչների ամենաշատ տեսակները աճեցվում են հենց Հոլանդիայում և աշխարհի բոլոր ծայրերից զբոսաշրջիկները գալիս են տեսնելու հսկայական տարածքներ զբաղեցնող վարդակակաչների դաշտերը:

Շվեյցարիայինը` ազգային ծաղիկը էդելվեյսն է, Իրանինը` կարմիր վարդը, Իռլանդիայինը` երեքնուկը, իսկ  Մեքսիկայինն էլ՝ գեորգինան:

Անգլիայում ազգային ծաղիկ է համարվում վարդը: Այնտեղ գոյություն ունի Վարդի և Խաչի ասպետական շքանշան, իսկ անգլիական հանրահայտ 40-ամյա պատերազմն էլ կոչվել է Ալ և Սպիտակ վարդերի պատերազմ:

Լոտոսը Եգիպտոսի խորհրդանիշն է: Այս յուրահատուկ ծաղիկը, որ բացվում է լուսաբացին և փակվում մայրամուտին, եգիպտացիները նվիերլ են իրենց Օսիրիս աստծուն:

81dimsxaBxL._SL1500_ Օսիրիսին նրանք հենց այդպես էլ պատկերում են, լոտոսը գլխին: Իրենց գլխին լոտոս ծաղիկն են կրել նաև եգիպտական թագավորները:

8589130571622-blue-lotus-blue-flower-wallpaper-hdԼոտոսը պատկերված է նաև եգիպտական դրամի վրա:

Գերմանիայի խորհրդանիշը տերեփուկն է, մեր սիրելի վասիլյոկը: Տարիներ առաջ յուրաքանչյուր տոնակատարության ժամանակ տերեփուկներով էին զարդարում քաղաքներն ու պալատները, իսկ արքաները համարում էին այն իրենց հաջողության գրավականը:

Vasilki-2

ԱՄՆ-ում ամեն նահանգ այսօր էլ ունի ունի իր խորհրդանիշ ծաղիկը: Այ, օրինակ, պիոնը Ինդիանայի խորհրդանիշ ծաղիկն է, կարմիր մեխակը՝ Օհայո նահանգինը, ջրաշուշանը Կոլորադոյի խորհրդանշանն է, իսկ անմոռուկը՝ Ալյասկայինը, արևածաղիկն էլ՝ Կանզասինն է:

Իսկ մի լեգենդ էլ պատմում է, որ Չինաստանում ապրում էր մի աղքատ կին իր որդու հետ: Նրանք գրեթե ոչինչ չունեին: Եվ մի օր, երբ ծեր կինը բրինձ էր պատրաստվում եփել որդուն կերակրելու համար, դուռը մի անծանոթ ծեծեց: Նա խնդրեց կնոջից ուտելու բան տալ իրեն, և կինը խղճալով աղքատ մարդուն նրան տվեց իր ունեցած ողջ բրինձը: Հետո նա լաց եղավ, որովհետև այլևս որդուն կերակրել չէր կարող: Իսկ անծանոթը, որ իրականում ծովերի աստվածն էր, որոշեց շնորհակալություն հայտնել կնոջը: Առավոտյան կինը տան մոտակայքում տեսավ քնքուշ ծաղիկներ: Այդ օրվանից նարգիզը Չինաստանում համարվում է երախտագիտության խորհրդանիշ: Այն աճում է ճիշտ չինական ամանորի շեմին և իր հետ հաջողություն և ուրախություն բերում յուրաքանչյուր բնակարան:

narciss-cvetok

Իսկ Ճապոնիայում սուրբ ծաղիկ է համարվում քրիզանթեմը: Քրիզանթեմի պատկերով հագուստ կարող են կրել միայն կայսերական տան անդամները: Կանոնը խախտելու դեպքում մարդկանց մահապատիժ է սպառնում: Քրիզանթեմը Ճապոնիայում համարվում է արևի խորհրդանիշը:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ

log in

reset password

Back to
log in