ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԵՂՋԵՐՈՒ ԼՎԱՑՔԱԿԱԼԻՑ


եղջերու

Եվս մեկ զվարճալի եղջերու, որն ի տարբերություն իր նախորդների, ուտելի չէ, բայց կարող է բարձրացնել քո տրամադրությունը՝ հայտնվելով, օրինակ, գրասեղանիդ վրա:

եղջերու

Ի՞նչ է հարկավոր

Մեծերից մեկի օգնությունը
Լվացքակալ
Փայտե տախտակ
Մետաղե բարակ ձողիկներ կամ զսպանակներ
Սոսինձ
Մարկերներ

Ինչպե՞ս ենք պատրաստում 

Այս դեպքում իսկապես առանց մեծերի օգնության գլուխ չենք հանի: Խնդրիր մայրիկին, իսկ ավելի լավ է՝ հայրիկին, 4 փոքրիկ անցք բացել լվացքակալի վրա, ապա փայտե տախտակից 4 կտոր կտրել՝ եղջերուի ոտքերի համար, որոնց վրա նույնպես հարկավոր կլինի անցքեր բացել: Հետո մետաղե ձողիկները կամ զսպանակները դիր այդ անցքերի մեջ և ամուր սոսնձիր: Պետք է ստացվի այն պատկերը, որը ներկայացված է այստեղ:

եղջերու

Իսկ հիմա ամենադժվար պահն է, որ հայրիկիցդ պահանջում է մեծ հմտություն: Հարկավոր է տախտակից կտրել եղջերուի դեմքը և եղջյուրները՝ նայելով #1 նկարին: Այն պետք է սոսնձել լվացքակալի մի կողմում:

Վերջում մնում է միայն նկարել եղջերուի դեմքը: Եվ այդ պատվավոր գործը ես, իհարկե, քեզ եմ վստահում:

Երբ ամեն ինչ ավարտես, եղջերուին հանգստանալու ժամանակ տուր: Մեկ ժամից այն արդեն ամուր կպած կլինի, և դու կարող ես ամրացնել այն, որտեղ որ կցանկանաս, իհարկե, միայն ոչ լվացքի պարանին…

 Անահիտ Ալեքսանյան

Մեկնաբանություններ

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԵՂՋԵՐՈՒ ԼՎԱՑՔԱԿԱԼԻՑ

log in

reset password

Back to
log in