ԵԼԱԿՈՎ ՊԱՂՊԱՂԱԿ


ելակով պաղպաղակ

Արդեն ամառ է: Ավարտվեցին դասերը, և վերջապես եկավ այդքան սպասված ամառային արձակուրդը: Ամռան շոգ ու արևային օրերին դիմանալու լավագույն միջոցն էլ պաղպաղակ ուտելն է, իսկ երբ այդ պաղպաղակը հենց ինքդ ես պատրաստում՝ համոզված եմ, ավելի համեղ է ստացվում, և հետո մայրիկը շատ կուրախանա, երբ հյուրասիրես նրան քո իսկ պատրաստած պաղպաղակը: Այսօր ես կօգնեմ քեզ պատրաստել ելակով պաղպաղակ:

Մեզ անհրաժեշտ է

Ելակ՝ 0.5 կգ.
Ձու՝ 3 հատ
Սերուցք՝ 300 գ.
Շաքարավազ 150 գ.

Ինչպե՞ս պատրաստել

Նախ ձվի դեղնուցն առանձնացնում ենք սպիտակուցից, հետո դեղնուցն ու շաքարավազը միասին խառնում ենք: Այնուհետև ելակները խառնում ենք բլենդերով: Դրանից հետո լավ խառնում ենք նաև սերուցքը` շաքարավազի և տրորված ելակի հետ միասին: Ստացված զանգվածը լցնում ենք տարաների մեջ: Ահա և վերջ՝ մեր պաղպաղակը գրեթե պատրաստ է, մնում է միայն դնել այն սառնարանում, իսկ որոշ ժամանակ անց սառնարանից հանելուց հետո լավ կլինի զարդարել ելակով և մատուցել:

Տիգրանուհի Թասլակյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։