ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՅԵԼՔ «Ե՞Ս YES!» ԱՄՍԱԳՐԻ ՀԵՏ

Մանկության տարիները երբեք չես կարող ոչնչով փոխարինել: Որքան շատ են այդ տարիներից լավ հիշողությունները, նշանակում է այնքան գեղեցիկ ու անհոգ է անցել մանկությունդ: Այդպիսի մի օր էլ հայտնի ու սիրված երեխաների փորձեց նվիրել «Ե՞ս Yes!» ամսագրի անձնակազմը հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

mankakan-ton-3

Եվ այսպես, «Ե՞ս Yes!» ամսագրի  հետ մանկական սրճարաններից մեկում հանդիպեցին փոքրիկ դերասան Արեգ Գալոյանը, երգչուհիներ և պարուհիներ Դալիթան, Մեգին ու Մարիշոկը և հաղորդավար Միկան ու հրաշալի ժամանակ անցկացրին՝ միասին նշելով Երեխաների օրը: Իսկական ջենթլմենի պես առաջինը ողջունեց ու ջենտլմենին պես դուռը բացելով բոլորին ներս ուղեկցեց Արեգը: Արեգի ջենտլմենությունը շարունակվեց նաև սրճարանի ներսում, երբ նա աղջիկների համար հերթով քաշեց աթոռներն ու առաջարկեց նստել: Համեղ ուտելիքներ պատվիրելուց հետո երեխաներն, ինչպես և սպասվում էր, անցան խաղերին՝ հոկեյ, բասկետբոլ, ավտոմրցարշավ և բազմաթիվ այլ ատրակցիոններ: Խաղալու ընթացքում էլ, իհարկե, չմոռացան պատմել իրենց հետաքրքրությունների ու զբաղմունքների մասին

 mankakan-ton-9

ՄԻԿԱ

mankakan-ton-7

Առանց հատուկ հարցերի սպասելու` Միկան անընդհատ իր մասին էր պատմում: Նա 10 տարեկան է, երեք տարեկանից հեռուստատեսությունում է, նկարահանվել է սերիալներում ու ֆիլմերում: Ի տարբերություն Արեգի` սիրում է ֆուտբոլ, հաճախում է լողի, տանել չի կարողանում «Փոքրիկ իշխանը», քանի որ այն իրեն կարդալ են տվել ինը տարեկանում, սիրում է թթու բորշչ, Հունիսի 1-ին էլ միշտ եթերում է լինում:

mankakan-ton-6

ԱՐԵԳ

mankakan-ton-5

12-ամյա Արեգը, ով այժմ հաճախում է կիթառի անհատական պարապմունքների, Հունսիի 1-ն անցկացնում է ընտանիք հետ` այցելելով Հաղթանակ զբոսայգի ու կարուսելներ: Չնայած, ինչպես ինքն է ասում, կարդալու հետ սեր չունի, սակայն սիրում է ամսագրերի աստղագուշական էջերը:

mankakan-ton-2

ՄԵԳԻ

mankakan-ton-4

Համեստ Մեգին ասաց, որ պարզապես այստեղ է համեստ, իսկ տանը գերակտիվ է: Մեգին 9 տարեկան է, հաճախում է պարի, գժվում է «Փոքրիկ իշխանի» համար, սիրում է մակարոն ու թթու լավաշ (ինչը պայուսակում ուներ), երազում է երգչուհի-դերասանուհի դառնալ և քույրիկ կամ ապերիկ ունենալ: Նա Հունիսի 1-ին այցելում է Հաղթանակի այգի, կամ մայրիկի ու մորաքրոջ հետ մասնակցում է այդ օրվա մանկական միջոցառումներին:

mankakan-ton-12

ԴԱԼԻԹԱ

mankakan-ton-11

Եվրատեսիլում Հայաստանը ներկայացրած Դալիթան սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 12 տարեկան է և Հունիսի 1-ին համերգների է մասնակցում, իսկ իր տոնը նշում է հաջորդ օրը` որևէ մանկական սրճարանում:

ՄԱՐԻՇՈԿ

mankakan-ton-1

Մարիշոկը, ով շատ մտերիմ էր Արեգի հետ, քանի որ միասին հաղորդում են վարում, դարձյալ համեստ էր, բայց համեստությունը նրան չէր խանգարում մասնակցել խաղերին: 14-ամյա Մարիշոկը կարդում է ռուսերեն հեքիաթներ, պարի, երգի ու դաշնամուրի դասերի է գնում ու սիրում է քաղցրեղեն:

mankakan-ton-8

Թե որքան ուրախ անցավ այս հանդիպումը, կարող եք պատկերացնել՝ դիտելով նկարները: Թեև երեխաները վաղուց ճանաչում էին իրար, ևս մեկ հնարավորություն ունեցան հանդիպելու ու զվարճանալու, այս անգամ՝ «Ե՞ս Yes!»-ի հետ միասին:

Երեխաների հետ մանկության գիրկն ընկավ Արևիկ Իսաջանյանը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի