Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ԿԱՐԱՈԿԵ «ԱՐԵՎՆԵՐ» – ԱՐԻ, ԱՐԻ

Արևներ - կարաոկե - Արի, արիՆերկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի նոր երգը՝ կարաոկե տարբերակով: Այն կոչվում է Արի, արի: Երգը կատարում է Լիդան:  Դուք նույնպես կարող եք սովորել այն, ապա նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Մի ժպիտ ու, տես,
Իմ երգերը քեզ
Շատ հեռու հեռվից
Կժպտան նորից:
Մեծացել եմ ես
Ու, եթե կուզես,
Հնչյունները այս
Կերգեմ քեզ հետ,
Եթե գաս այնտեղ,
Ուր գարունը
Շատ ջերմ ու փայլուն է:

Արի, հիմա, արի,
Արևը չի մարի:
Գարունը, տես, նորից
Ժպտում է քեզ և ինձ: x2

Իմ հոգում լույսեր,
Մանկության ընկեր,
Ժպիտով անմար
Քեզ կասեմ հիմա.
Մեծացել եմ ես
Ու, եթե կուզես,
Հնչյունները այս
Կերգեմ քեզ հետ,
Եթե գաս այնտեղ,
Ուր երգերը
Շոյում են սրտերը:

Արի, հիմա, արի,
Արևը չի մարի:
Գարունը, տես, նորից
Ժպտում է քեզ և ինձ: x2

Արի, հիմա, արի,
Արևը չի մարի:
Գարունը, տես, նորից
Ժպտում է քեզ և ինձ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????