ՊԵՏՅԱՆ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ


Աշխարհի ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ Կարմիր գլխարկի հիման վրա բազմաթիվ մուլտֆիլմեր և ֆիլմեր են նկարահանվել: Նրանցից ամեն մեկը յուրահատուկ է և հետաքրքիր և բնորոշում է հենց այն ժամանակը, երբ նկարահանվել է: Բարի, ազնիվ ու իսկական «պիոներական» տարբերակ է Պետյան և Կարմիր գլխարկը մուլտֆիլմը:

Պիոներ Պետյա Իվանովը հայտնվում է Կարմիր գլխարկի մասին մուլտֆիլմի մեջ ու դառնում դրա գլխավոր հերոսներից մեկը: Նա դառնում է հերոս բառի իսկական իմաստով՝ չար գայլից փրկելով Կարմիր գլխարկին ու տատիկին:

Մուլտֆիլմը նկարահանվել է 1958 թվականին, և թեկուզ արդեն շատ վաղուց պիոներներ չկան, բայց մուլտֆիլմի հերոս Պետյան, միևնույն է, չի դադարում դուր գալ շատ ու շատ երեխաների:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Մեկնաբանություններ

ՊԵՏՅԱՆ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿԸ

log in

reset password

Back to
log in