ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼՄ – ԿԱՌԼՍՈՆ


ԿառլսոնԱմեն օր, ամեն վայրկյան մեծահասակներն ավելի զբաղված են դառնում: Աշխատանքը զբաղեցնում է նրանց ամբողջ օրը: Իսկ նրանց երեխաները ամեն օր ավելի ու ավելի շատ են կարոտում իրենց մայրիկներին ու հայրիկներին, զգում են իրենց միայնակ ու լքված: Եվ հենց այդ ժամանակ էլ օգնության է հասնում… Կառլսոնը: Այո, այո, հենց նա: Չէ՞ որ նա խոստացել էր վերադառնալ:

Կառլսոնը գալիս է այն ժամանակ, երբ ամենից շատ են զգում իր կարիքը: Որքան լավ է, երբ դժվար պահին ունես ընկեր, որը կարող ձեռք մեկնել քեզ և ավելին, ձեռքիցդ բռնելով թռցնել քեզ իր հետ երկինք ու պտտեցնել տանիքներով, ցրել տխրությունն ու ձանձրույթը: Կառլսոնն այդ հարցում իսկական չեմպիոն է:

Այս հրաշալի մանկական ֆիլմը դիտելով դու բազմաթիվ հետաքրքրիր բաներ կիմանաս Կառլսոնների՝ Մետրիկների տոհմի մասին ու մի լավ կծիծաղես: Հրավիրիր մայրիկին ու հայրիկին էլ քեզ հետ դիտելու. վստահ եմ, նրանք շատ բան ունեն սովորելու Կառլսոնից:

Եվ մի բան էլ ասեմ, որը քեզ հպարտանալու առիթ կտա: Կառլսոն մանկական ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը մեր հայրենակիցն է՝ Սարիկ Անդրեասյանը: Դե իսկ Կառլսոնի դերը կատարում է անկրկնելի Միխաիլ Գալուստյանը: Ահա այսքանը: Իսկ ամենահետաքրքիրը ֆիլմում է: Շտապիր…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։