ՆՈՐ ՄՈԾ-ՀԵՐՈՍՆԵՐ – ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ


Թոմն ու Ջերին

Թոմն ու Ջերրին այսօր հայտնի են աշխարհի բոլոր երեխաներին: Արդեն մի քանի տասնյակ տարի Թոմը նույն ոգևորությամբ վազում է Ջերրիի հետևից, պատրաստում է ավելի ու ավելի խորամանկ ծուղակներ մկնիկի համար, բայց Ջերրին իր հնարամտության շնորհիվ ամեն անգամ կարողանում է դուրս պրծնել և դեռ մի բան էլ Թոմին է թողնում հիմար դրության մեջ:

Թոմի ու Ջերրիի մասին մուլտերի շարքը ստեղծել է Հոլիվուդյան Մետրո Գոլդուին Մայեր ընկերությունը 1940 թվականից մինչև 1958 թվականը: Ստուդիայի փակումից հետո մուլտֆիլմի արտադրության իրավունքները վաճառեցին Ռեմբրանտ Ֆիլմս ընկերությանը: Այս ընկերությունը նկարահանեց 13 սերիա, որոնք ճանաչվեցին Թոմի ու Ջերիի պատմության մեջ ամենավատ սերիաները: Դրանից հետո մուլտֆիլմի արտադրությամբ սկսեցին զբաղվել տարբեր ընկերություններ, բայց նրանցից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ գերազանցել Մետրո Գոլդուին Մայերի ստեղծած մուլտերը: Մինչև այսօր դրանք ամենահաջողվածն են, արժանացել են բազմաթիվ մրցանակների և 7 Օսկարի:

Եվ ուրեմն, հենց այս ուրախ ու զվարճալի մուլտհերոսների հետ էլ միասին կծանոթանանք մոտակա ամսվա ընթացքում: Mocak.am– ի Մոծ-հերոսներն այս ամիս Թոմն ու Ջերրին են: Դե դուք պատրաստվեք, իսկ մենք սկսում ենք…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։