facebook

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ – ՄԿՆԻԿ


ձեռքի աշխատանք մկնիկ

Այսպիսի զվարճալի մկնիկ պատրաստելու համար ոչ մեծ վարպետություն է պահանջվում, ոչ էլ մեծերի օգնությունը: Բավական է մի կարկին վերցնել կամ էլ սովորական բաժակներ ու դրանց օգնությամբ գունավոր թղթերի վրա շրջանակներ գծել: Մկնիկին հարկավոր է 8 շրջանակ: Ահա դրանց հերթականությունը մեծից փոքր՝ մարմին, գլուխ, ետևի տոտիկներ, առջևի թաթիկներ և ականջներ: Շրջանակները կարող են լինել ինչպես տարբեր, այնպես էլ նույն գույնի:

Թղթի վրա գծելուց հետո շրջանակները կտրիր ու ծալիր մեջտեղից: Միայն ականջները կարող ես ծալել մի քիչ անհավասար: Իսկ հիմա սոսնձիր շրջանակներն այնպես ինչպես պատկերված է նկարում: Մկնիկի համար նաև քիթ, աչքեր, բերան և պոչիկ նկարիր: Ահա այսքանը, մկնիկը պատրաստ է:

Մեկնաբանություններ

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ – ՄԿՆԻԿ