ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ. ԹՈՄ ՈՒ ՋԵՐՐԻ


2 shares

Թոմն ու Ջերրին համաշխարհային մուլտարտադրության ամենահաջողված ու սիրված մուլտհերոսներից են: Նրանց մասին մուլտերը 14 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի և ստացել այն 8 անգամ: Իսկ մուլտֆիլմի ռեժիսորներ Ուիլյամ Խաննան և Ջոզեֆ Բարբերան աստղի են արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղում:

Իրենց մուլտֆիլմերում նկարահանվելուց բացի Թոմն ու Ջերրին երբեմն հանդես են գալիս նաև այլ մուլտերում՝ իբրև հրավիրված դերասաններ, ինչպես նաև գովազդներում: Վերջերս նրանք գովազդել էին զուգարանի թուղթ և Ֆորդ ավտոմեքենա:

Թոմն ու Ջերրին

Թոմն ու Ջերրին երբեք չեն խոսում, երբեմն տարբեր տեսակի ձայներ են արձակում, որոնք բոլորը հնչյունավորել է Ուիլյամ Խաննան: Միայն մեկ անգամ լիամետրաժ մուլտֆիլմերից մեկում Թոմը և Ջերրին խոսել գիտեին: Մուլտֆիլմը պատմում էր այն մասին, թե ինչպես են Թոմն ու Ջերրին փրկում Ռոբին անունով մի փոքրիկ աղջկա ու օգնում նրան գտնել հայրիկին: Սակայն Թոմի ու Ջերրիի երկրպագուներին բոլորովին դուր չեկավ այս տարբերակը և մուլտֆիլմը շատ վատ ընդունվեց:

Թոմն ու Ջերրին

Բայց փոխարենը Թոմն ու Ջերրին կարդալ գիտեն: Ի դեպ, Ջերրին ամենից հաճախ կարդում է «Good Mousekeeping» («Մկների ճիշտ խնամք») գիրքը, իսկ Թոմը՝ թերթեր: Մի սերիայում է« Ջերրին ինքն է գիրք գրում Թոմի հետ իր կյանքի մասին:

Ջերրին նաև Մանկավարժական բարձրագույն կրթության դիպլոմ ունի: Թոմն էլ հրաշալի նվագում է ոչ միայն դաշնամուրի, ջութակի վրա, այլև իր սիրելիի համար սերենադներ է երգում:

2002 թվականին Գերմանիան և ԱՄՆ-ն երկու արհեստական արբանյակ արձակեցին: Նրանք պտտվում են Երկիր մոլորակի շուրջ մեկ ուղեծրով մեկը մյուսի հետևից: Նրանք ասես բռնոցի են խաղում, այդ պատճառով էլ նրանց կոչում են … Թոմ ու Ջերրի:

Թոմն ու Ջերրին

Բրիտանիայում էլ հայտնաբերվել են իսկական Թոմ ու Ջերրի: Մի կին պատուհանից տեսել է, թե ինչպես իր կատուն ատամներով բռնած բերել է մի մկնիկի, դրել իր առջև ու սկսել է խաղալ նրա հետ ուտելուց առաջ: Բայց փոքրիկ մկնիկը կատվի ստամոքսում հայտնվելու ցանկություն բոլորովին չուներ և ոչ էլ փախչելու տրամադրություն: Ի զարմանս կատվի՝ մկնիկը սկսում է առջևի թաթիկներով հարվածել կատվին, անգամ քերծում է կատվի քիթը: Տանտիրուհին հասցրել է ֆոտոխցիկով ֆիքսել այդ հակամարտությունը, բայց շուտով մկնիկն ու կատուն սկսել են միասին խաղալ բակում:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։