ԻՆՉՊԵ՞Ս ՆԿԱՐԵԼ ՋԵՐՐԻ ՄԿՆԻԿԻՆ


«Թոմ ու Ջերրի» մուլտֆիլմին ամբողջությամբ ծանոթացար և հաստատ արդեն ցանկանում ես իմանալ, թե ինչպես նկարել սիրելի մուլտֆիլմի սիրելի հերոսներին:

Անկախ նրանից, թե դու որ հերոսին ես ավելի շատ սիրում, պետք է կարողանաս նկարել երկուսին էլ, չէ՞ որ նրանք անբաժան են: Բայց նախ սկսենք Ջերրի անունով  շագանակագույն և անվախ մկնիկից: Քայլ առ քայլ հետևելով օրինակներին՝ փորձիր նկարել քո Ջերրիին:

Jerry

Քայլ 1: Նախ մատիտով նկարում ենք մեծ շրջան գլխի համար, որից հետո համապատասխան գծիկներ` դեմքի և ականջի համար: Անցնենք մարմնին, ինչի համար պետք է նկարել օվալ: Առաջին քայլում մնաց գծել երկուական գիծ` մկնիկի ձեռքերի ու ոտքերի համար:

Քայլ 2: Այս փուլում մենք պետք է ձևավորենք Ջերիի դեմքը (օվալաձև աչուկներ և ճակատ): Ինչից հետո կձևավորենք ձեռքերն ու ոտքերը: Նաև պետք է նկարել պանիրի մի հատվածը, որը Ջերրին պահել է ձեռքում:

Քայլ 3: Շարունակում ենք ընդգծել մկնիկի դեմքը. նկարում ենք ունքեր, այտեր և բարի ժպիտ: Կիսատ պանիրը ամբողջացնում ենք: Ավելացնում ենք նաև աջ ձեռքն ու ոտքը` վրան մատներ:

Քայլ 4: Այս հատվածում մենք կնկարենք ականջները, ավելի մանրամասն` ձախ ականջը: Ջերրիի դեմքի վրա կավելացնենք բեղիկներ, մազեր և մի քանի անցք` պանիրի վրա: Նկարենք նաև նրա պոչիկը: Եվ ջնջենք ավելորդ գծիկները, որոնք նկարել էինք առաջին քայլում:

Քայլ 5: Արդյունքում քեզ մոտ պետք է ստացվի այնպիսի Ջերրի, ինչպիսին պատկերված է նկարում: Ժամանակն է ներկել մկնիկին շականակագույն, միայն ականջը պետք է ներկել վարդագույն, աչուկները` սև, սպիտակ, իսկ պանիրը` դեղին և կանաչ:

Ահա և վերջ, Ջերրին պատրաստ է: Գիտեմ, որ մի փոքր բարդ էր, բայց երկրորդ անգամ փորձելիս ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Հուսով եմ դու և Ջերրին համբերությամբ,  կսպասեք մյուս չարաճճի հերոսին` Թոմին…

Անի Ավագյան

 

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵ՞Ս ՆԿԱՐԵԼ ՋԵՐՐԻ ՄԿՆԻԿԻՆ

log in

reset password

Back to
log in