ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ԺԱՄԱՑՈՒՅՑ


բուտերբրոդ ժամացույց

Արդենք գիտես, որ սննդին հետևելը շատ կարևոր է, հատկապես ամռանը, երբ սնվելու ցանկություն գրեթե չի լինում: Եվ որպեսզի կամակորություն չանես ու ժամանակին սնվես, մենք քեզ համար լավ տարբերակ ենք մտածել՝ բուտերբրոդ ժամացույց:

Այն պատրաստելու համար քեզ հարկավոր են հազարի տերև, կլոր հաց, երշիկ, ոլոռ, լոլիկ, կնաչ սոխ և պանիր:

Հազարի տերևի վրա դնում ենք երկու մասի բաժանված հացը: Հացի երկու շերտերի արանքում կարող ես դնել ինչ ուզես՝ երշիկ, պանիր և այլն: Իսկ այ վերևինը պետք է ժամացույցի տեսք ստանա: Դրա համար սկզբում դնում ենք կլոր կտրած պանիրը, վրան զիգզագաձև կտրած երշիկը: Որպես ժամացույցի առանցք կծառայի ոլոռը, իսկ սլաքները կստանանք լոլիկի փոքրիկ կտորների միջոցով, ժամացույցի թվերն էլ՝ մանր կտրատված կանաչ սոխի: Սլաքները կարող ես դնել որ թվի վրա որ ուզում ես, օրինակ եթե դու սնվում ես ժամը երկուսին, կարող ես ժամացույցի սլաքը հենց երկուսի վրա դնել:

Ահա այսքանը, համոզված եմ, որ դու հեշտությամբ կպատրաստես այս բուտերբրոդը և այսուհետ ժամանակին կսնվես:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԲՈՒՏԵՐԲՐՈԴ – ԺԱՄԱՑՈՒՅՑ

log in

reset password

Back to
log in