ԱՅՍՕՐ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿԸ


ատամի խոզանակը

1498 թվականին ճիշտ այս օրը չինացիները հայտնագործեցին ատամի խոզանակը: Այս պարզ և շատ օգտակարը իրն այսօր դառնում է 514 տարեկան: Մենք ամեն օր օգտվում եք նրա ծառայություններից, ատամի խոզանակը փայլեցնում է մեր ատամներն ու օգնում շլացուցիչ ժպիտ ունենալ: Իսկ մենք նրա մասին գրեթե ոչինչ չգիտենք: Հենց դրա համար էլ հիմա կուղևորվենք պատմության խորքը:

Այն, որ ատամները պետք է մաքրել, մարդիկ դեռ շատ վաղուց են հասկացել: Եվ ինչով ասես, որ չեն փորձել դա անել՝ տերևներով, հագուստի կտորով, փայտիկներով:

Շուտով ի հայտ եկավ նաև առաջին ատամնաբույժները: Ինչ խորհուրդներ ասես, որ չէին տալիս նրանք: Մի բժիշկ, օրինակ, խորհուրդ էր տալիս ատամները մաքրել սոխի շերտիկով: Պատկերացնո՞ւմ եք եթե հիմա ինչ-որ մեկը փորձեր այդպես վարվել…

Եվ վերջապես չինացիների մտքով անցավ ատամները մաքրել խոզանակ ունեցող փայտիկով: Դա տեղի ունեցավ 514 տարի առաջ: Փայտիկները տարբեր ծառերից էին պատրաստում, նույնիսկ ատամի խոզանակի փայտն ընտրում էին ըստ մարդու բնավորության: Երբեմն փայտին փոխարինում էր նաև ոսկորը: Իսկ խոզանակը պատրաստում էին վարազի մազերից, ապա այն փոխարինեցին ձիու մազերով:

Կենդանիների մազեր ատամի խոզանակ պատրաստելու համար օգտագործում էին մինչև 20-րդ դարը, բայց 1938 թվականին հայտնաբերվեց նեյլոն կոչվող նյութը: Ատամի խոզանակի մազիկները դարձան նեյլոնե:

Աշխարհի ամենահին ատամի խոզանակը՝ պատրաստված մոտ 300 տարի առաջ, այժմ պահվում է գերմանական Գերն քաղաքի թանգարանում: Խոզանակը պարասված է ոսկորից, ունի 19 անցք, որոնց մեջ վարազի մազիկներ են խրված:

Ահա այսպիսի երկար ճանապարհ է անցել ատամի խոզանակը, որի համար հաստատ արժե շնորհակալություն հայտնել չինացիներին…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։