Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄԿՆԻԿԸ

Պույ Պույ մկնիկըՀայֆիլմ կինոստուդիայի մուլտֆիլմերը մեկը մյուսից լավն են և նրանք երբեք չեն հնանում: Այս մուլտերը եղել են մեր մայրիկների ու հայրիկների սիրելի մուլտերը և վստահ եմ, որ նրանք գլխավորում են նաև քո սիրելի մուլտերի ցուցակը: Հայկական լավագույն մուլտերից մեկը՝ Պույ-Պույ մկնիկը, մեզ է ներկայանում արդեն թարմ ու պայծառ գույներով: Մուլտֆիլմը նկարահանվել է 1971թվականին, ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի:Մուլտֆիլմի հրաշալի երգի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ Պույ-պույի ձայնով երգում է Ռայիս Մկրտչյանը:

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է մուկիկը կոկոսի անցքից ներս սողոսկում, ուտում համեղ պտուղի միջուկը և այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ: Իսկ թե ինչպես է դուրս գալիս նա կոկոսի միջից, կիմանաք՝ դիտելով Պույ-Պույ մկնիկը մուլտֆիլմը:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????