ԿԱՐԱՈԿԵ «ԱՐԵՎՆԵՐ» – ԾԻԱԾԱՆ


Ներկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի նոր երգը՝ կարաոկե տարբերակով: Երգը կոչվում է Ծիածան: Կատարում է Ելենան: Երգի հեղինակըՍուսաննա Բարսեղյանն է: Երգը սովորելուց հետո, կարող եք նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Դադարեց  անձրևը,  ու  քիչ  հետո
Երկնքում  արևը  ջերմ  ժպիտով
Շարեց  գույները  յոթ  վերից  վար
Ու  կախեց  երկնի  վրա Յոթնագույն  կամար:

Տես, հիմա  ժպտում  է
Նա  արդեն  վերից,
Որ  հանկարծ  ծնվել  է
Հորդ  անձրևից.
Յոթ  գույնով ներկել է
Մի  սիրուն  կածան
Ու  դարձել  է երկնքում
Սիրուն  ծիածան: x2

Ամեն  ինչ  ուրիշ  է մեր  մեծ  բակում,
Կարծես  ինչ-որ  մեկը  մեզ  է  կանչում,
Թողած  ամեն  մի  գործ,
Դաս  ու  խաղեր,
Մենք  հիմա  ամբողջ  խմբով
Նայում  ենք  դեպի  վեր:

Տես, հիմա  ժպտում  է
Նա  արդեն  վերից,
Որ  հանկարծ  ծնվել  է
Հորդ  անձրևից.
Յոթ  գույնով ներկել է
Մի  սիրուն  կածան
Ու  դարձել  է երկնքում
Սիրուն  ծիածան: x2

Մեկնաբանություններ

ԿԱՐԱՈԿԵ «ԱՐԵՎՆԵՐ» – ԾԻԱԾԱՆ

log in

reset password

Back to
log in