facebook

ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ. ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ


թխվածքաբլիթ

Իհարկե, Կառլսոնը աշխարհում ամենից շատ տորթեր ու մուրաբաներ էր սիրում, բայց ես համոզված եմ, որ նա թխվածքաբլիթին էլ բոլորովին դեմ չէր լինի, հատկապես եթե այն կոչվում է իր և Մանչուկի անունով: Եթե այն քեզ էլ հետաքրքրեց, կարող ես փորձել պատրաստել թխվածքաբլիթը, բայց միայն խոսք տուր, որ կպատրաստես մեծերի օգնությամբ: Ես  էլ եմ այդպես անում, ազնիվ մոծակի խոսք: Ահա քեզ թխվածքաբլիթի բաղադրատոմսը.

«Կառլսոնը և Մանչուկը»

Պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 25 րոպե
  • 500 գրամ պատրաստի շերտավոր խմոր
  • 200 գրամ արմավ (խուրմա) առանց կորիզի. այն կարող ես փոխարինել նաև նուշով, չամիչով կամ մի այլ քաղցրավենիքով, որը կլինի քո և Կառլսոնի ճաշակով
  • 200 գրամ հունական ընկույզի միջուկ

Ի՞նչ է պետք անել

Բացում ենք խմորը և հավասարաչափ գրտնակում, հետո բաժանում ենք 7սմ լայնության շերտերի: Հերթականությամբ շարում ենք արմավի կամ չամիչի և ընկույզի հատիկները: Ապա խմորը գլանաձև փաթաթում ենք և կտրտում փոքրիկ 3սմ-անոց մասերի: Ռուլետիկները տեղադրում ենք 180° C տաքացրած ջեռոցի մեջ և սպասում 15-20 րոպե, մինչև թխվածքաբլիթները դառնան ոսկեգույն:

Շատ համեղ է ստացվում, պատրաստիր և հրավիրիր Կառլսոնին միասին համտեսելու: Դե, ձեզ բարի ախորժակ…

Մեկնաբանություններ

ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹ. ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ