ԱՅՍՕՐ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 17 ՏԱՐԵԿԱՆ


ՀՀ Սահմանադրությունը

Եվս մի կարևոր տոն, որը պարտադիր պետք է հիշենք մենք բոլորս՝ փոքրից մինչև մեծ: Այսօր հուլիսի 5-ն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Այն ընդունվել է 1995թ.ին, սակայն 10 տարի անց՝ 2005թ.-ի նոյեմբերի 27-ին, երկրում անցկացվեց սահմանադրական հանրաքվե, և այդ ժամանակ Սահմանադրությունն ընդունվեց արդեն փոփոխված տարբերակով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը բաղկացած է 117 հոդվածից, որոնք մենք բոլորս պետք է իմանանք, այնպես որ հենց այս պահից սկսիր սովորել, դրանք քեզ դեռ շատ պետք կգան:

Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը, որոնց դու արդեն ծանոթ ես: Մեր երկրի հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, այսօր դարձավ 17 տարեկան: Շնորհավոր բոլորիս՝ տոնի կապակցությամբ:

Տիգրանուհի Թասլակյան 

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԱՎ 17 ՏԱՐԵԿԱՆ

log in

reset password

Back to
log in