ԼԻԴՈՒՇԻԿ – ԹԶՈՒԿ
Երազ, երազ այս աշխարհում,
Ես ապրում եմ, թռչկոտում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում,
Իմ տուն եմ կանչում:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ եմ, թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում եմ այ այսպես:
Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմակ, ճերմակ թևավոր,
Մեծանալ եմ ես երազում,
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ եմ, թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում եմ այ այսպես:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ եմ, թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում եմ այ այսպես:































Ողջու՜յն: Հուսով եմ ինձ հիշում եք և այլևս կարիք չկա անունս գրել: Այնքան կուզեի լինել այս թզուկի նման բարի և այդ դեպքում ինձ ( այսինքն թզուկին ) ոչ ոք իրավուն չեր ունենա ինձ ծաղրել: Ես այսպիսի լավ երգեր հաճախ եմ տեսնում ձեր կայքում և հուսով եմ, որ դրանք միշտ կլինեն այս մանկական և ուսուցողական կայքում: Մաղթում եմ հաջողություն:
Մոծակին` Ինեսայից
Շնորհակալ եմ, իմ շատ սիրելի Ինեսա: Մեր կայքի էջերում դու միշտ կարող ես գտնել նոր ու սիրված մանկական երգեր: Խոստանում եմ միշտ զարմացնել քեզ ավելի ու ավելի հետաքրքիր էջերով:
sa im msiner esel em nuyn patmutyunna
lav.erga