ՇԱՐԻԿՆԵՐ

Ամռան այս շոգին ձեռքերդ երևի առանց քեզնից թույլտվություն հարցնելու «գնում են» խաղ խաղալու: Նրանց կանգնեցնելու հարկ չկա: Հիմա արձակուրդ է և դու իրավունք ունես զվարճանալու և խաղալու: Հենց դրա համար էլ քեզ այս հետաքրքիր խաղն եմ առաջարկում: Խոսքը մեր սիրելի «շարիկների» մասին է:

Գունավոր շարիկների գունդը անդադար պտտվում է, վերևից նոր շարիկներ են հայտնվում և դու պետք է կարողանաս կազմել միագույն շարիկների խմբեր, հակառակ դեպքում շարիկների գունդը մեծանալով կհասնի էկրանի ծայրերին, և դու կպարտվես: Դե ինչ անցիր գործի, փորձիր հնարավորինս արագ էկրանից վերացնել բոլոր շարիկները:

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի