facebook

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՇՈԿՈԼԱԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ


Շոկոլադի միջազգային օրը

Այսօր նշվում է ամենա՜- ամենաքա՜ղցր տոնը՝ շոկոլադի միջազգային օրը: Այսօր տոն է բոլոր քաղցրակերների համար, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են շոկոլադ ուտել, իսկ այդպիսինները կարծում եմ շա՜տ-շա՜տ են:

Հուլիսի 11-ը՝ որպես շոկոլադի միջազգային օր, ընդունվել է 1995թ.-ին: Իսկ այն երկիրը, որը բոլորից շատ է կարևորել մեր սիրելի շոկոլադը՝ Ֆրանսիան է, հենց այնտեղ են առաջին անգամ նշել այս տոնը: Այս օրն ավելի քաղցր ու հետաքրքիր անցկացնելու համար ներկայացնեմ փաստեր՝ շոկոլադի մասին:

Շոկոլադ բառն առաջացել է մայաների ստեղծած «xocolatl» բառից, որը նշանակում է «դառը ջուր»:

Աշխարհում առաջին շոկոլադե սալիկը ստեղծվել է Անգլիայում՝ 1842թ.ին:

Շոկոլադը պատրաստվում է կակաոյից, բայց արևմտյան երկրներում:Կակաոյի ծառեր աճում են միայն տաք կլիմա ունեցող երկրներում, իսկ ամենամեծ տունկերը (պլանտացիաներ) Արևմտյան Աֆրիկայում են:

Կաթնային շոկոլադ ստանալու համար ամերիկյան շոկոլադ արտադրողները օրական 3.5 միլիոն ֆունտ կաթ են օգտագործում:

Պարզվում է, որ սև շոկոլադն ավելի օգտակար է, քան, օրինակ, սպիտակը կամ կաթնայինը, քանի որ առողջարար է համարվում այն շոկոլադը, որն իր մեջ շաքար չի պարունակում:

Շոկոլադի արտադրությամբ զբաղվող Hershey’s-ը յուրաքանչյուր օր վաճառքի է հանում 80 մլն. «Kisses» կոչվող շոկոլադներ:

Եվ հետո, շոկոլադը նաև դրական լիցքեր է հաղորդում և ապահովում մեր բարձր տրամադրությունը, այնպես որ շտապեք վայելել այն ու օրն ավելի համով դարձրեք: Իսկ շոկոլադի մասին էլ ավելին իմանալու համար կարդացեք այստեղ:

Շնորհավո՜ր, մաղթում եմ բոլորիս շոկոլադային քաղցր օր:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՇՈԿՈԼԱԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ