ԲՈՉԿՈ ՈԶՆԻՆ՝ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ՕԳՆԱԿԱՆ


Բոչկո խնամքի պարագաներ

Փոքրիկի խնամքը մայրիկների ամենակարևոր և ամենապատասխանատու աշխատանքն է: Եվ որքան լավ է, երբ նրանց կողքին կա Բոչկո ոզնու պես հավատարիմ օգնական, որ մե՜ծ, շա՜տ մեծ սիրտ ունի: Այ, հարկավոր է խնամել փոքրիկի մաշկը, Բոչկոն ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է՝ փոքրիկների նուրբ մաշկի համար միանգամայն անվնաս ու առողջարար գելերով, յուղերով ու քսուքներով: Երեխայի լոգանք ընդունելո՞ւ ժամանակն է. Բոչկոն կրկին պատրաստ է իր ուրախ փրփուրներով փոքրիկի լոգանքը դարձնել զվարճալի և հետաքրքիր: Իսկ ատամների և թաթիկների լիակատար մաքրության մասին կասկած անգամ լինել չի կարող:

Թե ինչպես Բոչկո ոզնին որոշեց հոգ տանել փոքրիկ երեխաների մասին և օգնել աշխարհի բոլոր մայրիկներին, մենք արդեն գիտենք, իսկ հիմա ժամանակն է ավելի լավ ծանոթանալու այն հրաշալի խնամքի միջոցների հետ, որ ներկայացնում է Բոչկո ոզնին, որն, ի դեպ, արդեն հասցրել է ժամանել Հայաստան:  Այո, այո, Բոչկոն արդեն Հայաստանում է և սիրով պատրաստ է օգնել նաև հայ մայրիկներին:

Բոչկո խնամքի պարագաներ

Բոչկո մանկական խնամքի միջոցները ներկայացնում է բուլղարական Լավենա ընկերությունը: Այստեղ արտադրվում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է փոքրիկի խնամքի համար՝ մանկական թաց անձեռոցիկներ, բուսական օճառներ, պաշտպանիչ կրեմ-օճառներ, մարմնի յուղեր, լոգանքի փրփուրներ, շամպուններ և այլն, և այլն:

Բոչկո խնամքի պարագաներ

Լավենա կոսմետիկայի մանկական Բոչկո տեսականին նախատեսված է փոքրիկների համար` սկսած կյանքի առաջին իսկ օրից: Այն ստեղծված է` հաշվի առնելով մանկան նուրբ և զգայուն մաշկի առանձնահատկությունները և բաղադրիչների բարձր որակի շնորհիվ անվնաս է նույնիսկ ամենադյուրագրգիռ մաշկի համար: Բոչկո խնամքի միջոցները ունեն նուրբ, բնական բույր: Այս խնամքի միջոցները չեն պարունակում ներկանյութեր, հանքային յուղեր և ոչ մի այլ վնասակար նյութ և միացություն, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել փոքրիկի համար: Նրանք պատրաստվում են միմիայն բնական բաղադրիչներից, ինչպիսիք են ձիթապտղի յուղը, վաղենակի, լորենու, երիցուկի պատրաստուկները և այլն:

Բոչկո խնամքի պարագաներ

Շրջապատի վնասակար նյութերը, աղտոտված օդը ամեն վայրկյան վնասում են փոքրիկին, իսկ Բոչկո ոզնին պատրաստ է պաշտպանել նրա նուրբ և զգայուն մաշկը և մայրիկների ամենօրյա «աշխատանքը» դարձնել հեշտ և հաճելի:

Բոչկո մանկական խնամքի միջոցների լայն տեսականուն կարող եք ծանոթանալ ահա այստեղ, իսկ ամենանուրբ և ամենահոգատար խնամքի միջոցները սպասում են բոլոր մայրիկներին մեր քաղաքի տնտեսական խանութներում:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԲՈՉԿՈ ՈԶՆԻՆ՝ ՄԱՅՐԻԿՆԵՐԻՆ ՕԳՆԱԿԱՆ

log in

reset password

Back to
log in