ԼԻԴՈՒՇԻԿ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Լիդուշիկ - Մանկություն

Երգի հեղինակ՝ Անժելա Գինոսյան

Ամեն փոքրիկ այս աշխարհում,
Ձգտում է, որ շուտ մեծանա,
Իսկ մեծերը, չգիտես ինչու,
Ուզում են նորից փոքրանալ:

Պաղպաղակ, կոնֆետներ,
Փուչիկներ լիքը-լիքը,
Տատիկիս կարդացած հեքիաթներ,
Իմ այս գիրքը կպահեմ
Որպես հիշողություն,
Իմ բարի մանկություն:

Զվարճանալ, ուրախանալ բակում,
Սովորել գերազանց դպրոցում,
Տատիկիս եմ միշտ ուրախացրել,
Մանկությունս ուրախ վայելել:

Պաղպաղակ, կոնֆետներ,
Փուչիկներ լիքը-լիքը,
Տատիկիս կարդացած հեքիաթներ,
Իմ այս գիրքը կպահեմ
Որպես հիշողություն,
Իմ բարի մանկություն:

Աղջիկներ, տղաներ,
Մանկության իմ ընկերներ,
Երգն իմ այս թող հնչի
Բոլորին ուրախացնի:

Պաղպաղակ, կոնֆետներ,
Փուչիկներ լիքը-լիքը,
Տատիկիս կարդացած հեքիաթներ,
Իմ այս գիրքը կպահեմ
Որպես հիշողություն,
Իմ բարի մանկություն:

Մեկնաբանություններ

ԼԻԴՈՒՇԻԿ – ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ