ԱՆՁՐԵՎ ԵՎ ԾԻԱԾԱՆ


Կարոտե՞լ ես անձրևին: Երկար սպասել հարկավոր չէ: Դու կարող ես ստեղծել այն քո իսկ ձեռքով, իսկ անձրևից հետո էլ դեռ ծիածան կփայլի քո սենյակում: Դրա համար անհրաժեշտ են ընդամենը գունավոր թղթեր, բամբակ, թել և մի քանի փոքրիկ ուլունքներ: Վերցրու նաև անհրաժեշտ գործիքները՝ մկրատը, սոսինձը և դակիչը: Դե ինչ, եթե պատրաստ ես, անցնենք գործի:

16-1

Նախ վերցրու գունավոր թղթերը՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն: Կտրիր դրանցից բարակ երիզներ: Ամենից երկարը պետք է լինի կարմիրը՝ թղթի ողջ երկարությամբ, իսկ մյուս երիզները պետք է 1,5 սմ-ով կարճ լինեն նախորդից:

24-1

Կտրելուց հետո դիր երիզները միմյանց վրա և մի կողմից ամրացրու դակիչով: Ուշադիր եղիր. գույների հերթականությունը հանկարծ չխառնես:

36

Ծիածանաձև տարածիր երիզները և ամրացրու նաև մյուս կողմից:

44

Հիմա վերցրու բամբակը և փոքրիկ գնդիկներ սարքելով՝ սոսնձիր ծիածանի երկու կողմերում:

54

Ծիածանը պատրաստ է: Ժամանակն է անձրևը «ստեղծել»: Վերցրու կապույտ թղթեր, կտրիր քառակուսիներ, ծալիր մեջտեղից և կաթիլաձև կտրիր:

64

Ամրացրու թղթերն այնպես, ինչպես պատկերված է նկարում: Բայց մինչ այդ թղթերի արանքում դիր թելը, իսկ թելի ծայրին ամրացրու ուլունքի հատիկը:

71

Ապա անցկացրու թելիկները ծիածանի միջով, որպեսզի անձրի կաթիլները ցած կախվեն:

8

Ահա այսքանը, մի թելիկ էլ ամրացրու ծիածանի վերին մասում, որպեսզի կարողանաս այն կախել առաստաղից և օրվա ցանկացած ժամի հիանալ քո անձրևածիածանային եղանակով:

Մեկնաբանություններ

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԾԻԱԾԱՆ

log in

reset password

Back to
log in