ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀՈԹ-ԴՈԳ


հոթ-դոգ

Մինչև այսօր էլ հստակ չէ, թե որտեղից է հայտնվել հոթ-դոգ հասկացությունը, բայց հայտնի է, որ 1893 թվականը հայտարարված է եղել ‹‹հոթ-դոգի տարի››: Երևի հենց այդ տարի են սկսել արտադրել այս պարզ և համեղ ուտետը: Եվ այն այնքան է արդարացրել իրեն, որ այսօր՝ հուլիսի 18-ին, ԱՄՆ-ում նշվում է հոթ-դոգի ազգային օրը: Այն սահմանվել է 1957 թվականին ԱՄՆ-ի Առևտրի պալատի կողմից: Անգամ 1994 թվականին ստեղծվել է նրբերշիկի և հոթ-դոգի ազգային  խորհուրդ, որը զբաղվում է ապրանքի որակի ուսումնասիրությամբ և գովազդով:

Ասում են, որ այս անվանումը ուսանողներն են մտածել, որովհետև, երբ նրանք ուտում էին այդ համեղ նրբերշիկով հացը, մի խումբ շներ էին հավաքվում՝ հոտը զգալով: Իսկ ‹‹hot dog›› անգլերենից թարգմանաբար նշանակում է ‹‹տաք շուն››:

Մարդիկ ամեն ինչ անում են, որ իրենց սիրելի ուտեստը հայտնի դառնա ամբողջ աշխարհում: Այդ իսկ պատճառով էլ կազմակերպում են զանազան մրցույթներ՝ հոթ-դոգի պատրաստման արվեստը ցուցադրելու համար: Նյու-Յորքում, օրինակ, ամեն տարի կազմակերպվում են հոթ-դոգ ուտելու մրցույթներ: Մասնակիցներից ամենաշատ և ամենաարագ ուտողը հաղթող է ճանաչվում:

Իսկ գիտեի՞ք, որ հոթ-դոգն ունի մի քանի կանոն: Ես էլ չգիտեի, ահա դրանք.

– 18 տարեկանից մեծ մարդկանց չի թույլատրվում հոթ-դոգն ուտել կետչուպով,

– Հոթ-դոգը ոչ մի դեպքում չի կարելի ուտել ամանից, այն պետք է ուտել ձեռքերով,

– Ուտելուց հետո ձեռքում մնացած փշուրները կամ համեմունքները չի կարելի լվանալ, դրանք պետք է լիզել:

– Ոչ մի դեպքում չի կարելի հոթ-դոգը մատուցել ճոխ և թանկարժեք ափսեներով:

Ահա այսքանը: Իսկ ԱՄՆ-ում հոթ-դոգի պահանջարկը գնալով մեծանում է, և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջին տարիքի մարդը տարեկան ուտում է մոտավորապես 60 հոթ-դոգ: Կարծում եմ Հայաստանում ևս շա՜տ մեծ տարածում է գտել այն և մենք էլ, հանգիստ խղճով, կարող ենք նշել այս օրը՝ պատրաստելով մի մե՜ծ և համեղ հոթ-դոգ: Այն պատրաստելու համար մեզ ընդամենը անհրաժեշտ է մեկ խաշած նրբերշիկ, հաց և համեմունքներ՝ ըստ ցանկության… Շնորհավո՜ր և բարի ախորժակ:

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀՈԹ-ԴՈԳ

log in

reset password

Back to
log in