Ինձ երբեմն թվում էր, թե մեծերը դիտմամբ են իմանում, թե ես ինչ չեմ սիրում ուտել ու սկսում են համոզել.
-Վա~յ, բա մարդ էլ այսքան համով բանը չուտի՞: Գիտե՞ս` ինչ օգտակար է, ինչքան վիտամին է պարունակում:
Ես ավելի էի բարկանում և՛ մեծահասակների վրա, և այդ «թշնամի» վիտամինների վրա, որոնց պատճառով ստիպված էի ուտել իմ չսիրած ուտելիքները: Բայց քանի որ ասում են, որ «թշնամիների» մասին էլ պետք է ամեն ինչ իմանալ, ես որոշեցի վերջապես պարզել, թե ովքեր են այդ վիտամինները: Բացեցի հաստ-հաստ գրքեր ու սկսեցի կարդալ և հենց հասա ամենահետաքրքիր մասին, ուղիղ ինձ վրա, չգիտես որտեղից, լիքը գունավոր գնդիկներ թափվեցին: Մինչև ես կհասցնեի ուշքի գալ, նրանք այնքան ամուր ինձ գրկեցին, որ էլ չկարողացա շարժվել: Շարունակել կարդալ
«Փոքրիկ Իշխան» գրքի բոլոր նկարազարդումներն արել է Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Իհարկե, նա համոզված էր, թե ինքը այնքան էլ լավ չի կարողանում նկարել, բայց մենք հո գիտենք որ դա այդպես չէ… Նկարներն իսկապես շատ լավն են…
Բայց Էքզյուպերին պատմում է. «Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին եւ գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ №1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել: (Տես երկրորդ նկարը) Շարունակել կարդալ
Ձյան սպիտակ վերմակի տակ
Հողը տաք է այնքան տաք
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
Ինչպես շունչը իմ մանկան
Քնի մեջ առավոտյան:
Ինչ լավ է չէ երեկոյան զբոսնել քաղաքում, լուսավոր, հանգիստ փողոցներով: Դրանք այնքան գեղեցիկ են լուսավորված լապտերներով: Այդ լապտերներն այսօր աշխատում են էլեկտրականության օգնությամբ և վերահսկվում են ինժեներների կողմից:
Բայց շատ վաղուց, երբ չէին հայտնաբերել էլէկտրականությունը և ոչ էլ գազը, աշխարհում գոյություն ուներ մի բարի-բարի մասնագիտություն՝ լապտերավառի մասնագիտությունը:
Որպեսզի մութ գիշերներին մարդիկ չմոլորվեին փողոցներում, աշխատասեր ու ճշտապահ լապտերավառները երեկոյան դուրս էին գալիս տնից, իրենց երկար սանդուղքով շրջում քաղաքում, հենում դրանք փողոցների անկյուններում տեղադրված սյուներին ու վեր բարձրանում ու վառում փոքրիկ ապակե տուփերի մեջ դրված ամենասովորական մոմերը, իսկ վաղ առավոտյան շտապում էին հանգցնել լույսերը: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ