«Փոքրիկ Իշխանի» բոլոր մտքերն էլ շատ կարևոր են ու շատ իմաստուն: Ես քեզ համար փնտրեցի, գտա և առանձնացրի ամենալավ նախադասությունները: Ահա դրանք.
***
- Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց Փոքրիկ Իշխանը: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի:
***
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում էն, թե ճանաչեցին մարդուն… Շարունակել կարդալ

«Փոքրիկ Իշխանի» պատմություն չափազանց գեղեցիկ է: Կարդում ես հեքիաթն ու անմիջապես հայտնվում այդ աշխարհում: Փոքրիկ Իշխանի աշխարհը բոլորն են սիրում, դրա համար էլ շատ ռեժիսորներ ու մուլտիպլիկատորներ են փորձել այդ աշխարհը պատկերել էկրաններին, մուլտֆիլմեր ու ֆիլմեր են նկարահանել, նրանք իսկապես շատ լավն են, բայց հեքիաթն այնքան արտասովոր ու կախարդական է, որ ինձ թվում է՝ այն շատ ավելի լավն է, քան մուլտֆիլմերը: Հեքիաթը բարության և շատ ազնիվ ընկերության մասին է, իսկ դրանք ներկայացնելը չափազանց դժվար է: Այդ ամենը պետք է զգալ՝ գիրքը կարդալով: Բայց քանի որ ես էլ քեզ նման մուլտֆիլմեր դիտել շատ եմ սիրում, արի նայենք այդ մուլտֆիլմերից մեկը, այն հաստատ շատ լավն է: Եվ այսպես, ֆրանսիական մուլտֆիլմ՝ Փոքրիկ Իշխանը: Շարունակել կարդալ
Ինձ երբեմն թվում էր, թե մեծերը դիտմամբ են իմանում, թե ես ինչ չեմ սիրում ուտել ու սկսում են համոզել.
-Վա~յ, բա մարդ էլ այսքան համով բանը չուտի՞: Գիտե՞ս` ինչ օգտակար է, ինչքան վիտամին է պարունակում:
Ես ավելի էի բարկանում և՛ մեծահասակների վրա, և այդ «թշնամի» վիտամինների վրա, որոնց պատճառով ստիպված էի ուտել իմ չսիրած ուտելիքները: Բայց քանի որ ասում են, որ «թշնամիների» մասին էլ պետք է ամեն ինչ իմանալ, ես որոշեցի վերջապես պարզել, թե ովքեր են այդ վիտամինները: Բացեցի հաստ-հաստ գրքեր ու սկսեցի կարդալ և հենց հասա ամենահետաքրքիր մասին, ուղիղ ինձ վրա, չգիտես որտեղից, լիքը գունավոր գնդիկներ թափվեցին: Մինչև ես կհասցնեի ուշքի գալ, նրանք այնքան ամուր ինձ գրկեցին, որ էլ չկարողացա շարժվել: Շարունակել կարդալ
«Փոքրիկ Իշխան» գրքի բոլոր նկարազարդումներն արել է Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Իհարկե, նա համոզված էր, թե ինքը այնքան էլ լավ չի կարողանում նկարել, բայց մենք հո գիտենք որ դա այդպես չէ… Նկարներն իսկապես շատ լավն են…
Բայց Էքզյուպերին պատմում է. «Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին եւ գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ №1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել: (Տես երկրորդ նկարը) Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ