Դիսնեյ ընկերության մուլտեր
Դիսնեյ ընկերության մուլտեր
Ահա Walt Disney Animation Studios-ի ստեղծած ևս մեկ հիանալի մուլտֆիլմ, որն ուղղակի փայլում է լավատեսությամբ ու լի՜քը դրական էմոցիաներով: Հենց սկզբից զարմանալի է, թե ինչու է մուլտֆիլմը սև ու սպիտակ, բայց հետո ամեն ինչ տեղն է ընկնում ու ոչ մի ուրիշ գույնի կարիք էլ չի զգացվում:
Այս պատմությունը տեղի է ունենում 20-րդ դարում ԱՄՆ-ում: Մի երիտասարդ կանգնած է կայարանում և սպասում է գնացքին, բայց գնացքի փոխարեն նրան է մոտենում մի գեղեցկուհի: Սակայն աղջիկը անհետանում է այնքան արագ, որքան արագ և հայտնվել էր:
Հուզիչ և չափազանց հետաքրքիր մուլտֆիլմ երկու շնիկների մասին՝ Լեդին ու Թափառաշրջիկը: Նրանցից մեկը ազնվացեղ և բարձրաճաշակ շնիկ էր, մյուսը՝ ամենասովորական թափառաշրջիկ: Փափկամազիկ Կոկեր-սպանիել Լեդին իր տերերի սիրելին էր, քանի դեռ տանը չէր հայտնվել նորածին փոքրիկը: Այդ օրվանից Լեդիին դնչակալ հագցրին, և վիրավորանքը զսպել չկարողանալով՝ շնիկը փախավ տնից: Իսկ փողոցում նրան սպասվում էին բազում փորձություններ և նաև… ծանոթություն Թափառաշրջիկ շան հետ, որ ազնվացեղ էր ոչ թե տեսակով, այլ սրտով:
Շարունակել կարդալ
Կրկեսի փղերից մեկը՝ տիկին Դամբոն, փոքրիկ փղիկ է ունենում: Փղիկին կոչում են Դամբո: Բայց Դամբոն սովորական փղիկ չէր: Նա ուներ երկա՜ր-երկա՜ր ականջներ, որոնց համար էլ կրկեսի մյուս փղերը սկսում են ծաղրել նրան: Դամբոն գրեթե ընկերներ չուներ և միակ արարածը, որ երես չթեքեց նրանից, փոքրիկ մկնիկ Տիմոտին էր: Հենց Տիմոտիի հետ էլ Դամբոն բացահայտում է, որ իր երկար-երկա՜ր ականջների շնորհիվ ինքը կարողանում է թռչել:
Շարունակել կարդալ
Ուոլտ Դիսնեյի այս հրաշալի մուլտֆիլմը այս տարի դարձավ 70 Տարեկան: Որքան էլ զարմանալի է, բայց մուլտֆիլմը նկարահանվել է 1942 թվականին: Բեմբի մուլտֆիլմը Դիսնեյի ամսենասիրելի աշխատանքներից մեկն էր՝ հիմնված Ֆելիքս Զալտենի համանուն գրքի վրա: Այն սիրում են բոլորը՝ և երեխաները, և մեծահասկաները: Վստահ եմ՝ քեզ էլ այս մուլտը շատ դուր կգա:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ