Լիամետրաժ մուլտեր
Սիրված և նոր լիամետրաժ մուլտֆիլմեր
Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես եմ ես վարվում ամեն անգամ, երբ ցանկանում եմ քեզ մի նոր բան ներկայացնել: Եվ հիմա հերթը մի շատ զվարճալի ու հետաքրքրաշարժ մուլտֆիլմինն է, որն ունի բավական տարօրինակ անվանում՝ Ստոր ես:
Ուղղակի անհնար է մինչև ականջները չժպտալ, երբ էկրաններին իր բազում ընկերների հետ հայտվում է կանաչ հսկա Շրեկը: Ոչ ոք արդեն չի հիշում, թե երբ հայտնվեց նա էկրաններին և ոչ ոք չի կարողանում գուշակել, թե է՛լ ինչ նոր հերոսներով ու արկածային պատմություններով հանդես կգա յուրահատուկ «Շրեկ» մուլտֆիլմը: Եվ այսպես, առաջարկում եմ հիշել, թե երբ լույս աշխարհ եկավ «Շրեկ»-ը ու բացահայտել այս մուլտֆիլմի գաղտնիքները:
Նախորդ ճամփորդությունից վերադարձանք նոր ու հետաքրքիր գիտելիքներով: Կարծում եմ հասցրած կլինես վերլուծել Ադամի և Եվայի պատմությունը, որովհետև մեր՝ արդեն հավատարիմ ընկերները, դարձյալ ուզում են տեղափոխվել հարյուրամյակներ առաջ:
«Էլվինն ու բուրունդուկները» անչա՜փ բարի և թեթև մանկական ֆիլմ է, հենց այն է, ինչ մեզ պետք է տրամադրություն բարձրացնելու և մի լավ ծիծաղելու համար:
Մի պայծառ օր Դեյվ անունով մի երիտասարդ, ում գործերն այդքան էլ հաջող չէին ընթանում, իր տանը գտավ երեք բուրունդուկի: Բայց սա դեռ զարմանալի չէ, զարմանալին այն է, որ նրանք խոսում էին իսկական մարդկանց պես: Եվ հենց այս պահից սկսած Դեյվի կյանքը գլխիվայր շրջվեց, իսկ գործերը սկսեցին հաջող ընթանալ: Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ