Կարճամետրաժ մուլտեր

Փոքրիկ, ինքնատիպ կարճամետրաժ մուլտֆիլմեր

ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐՐԻՆ – ԱՆՃՈՌՆԻ ՃՈՒՏԻԿԸ

Թոմն ու ՋերրինՆերկայացնում ենք Թոմն ու Ջերրին մուլտֆիլմի ամենազվարճալի սերիաներից մեկը: Սա պատմություն է իր արտաքինից դժգոհ անճոռնի ճուտիկի մասին, որ պատրաստվում էր վերջ տալ իր կյանքին: Սակայն մեծահոգի Ջերրին որոշում է օգնել ճուտիկին և փրկել նրան Թոմի ձեռքից:

Թե ինչպես է վերջանում այս ամենը, դիտեք մուլտֆիլմում: Իսկ ես հիշեցնեմ, որ Թոմն ու Ջերրին մուլտֆիլմը նկարահանվել է Մետրո Գոլդուին Մայեր ընկերությունում, իսկ մուլտֆիլմի ռեժիսորներն են Ուիլյամ Խաննան և Ջոզեֆ Բարբերան:
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

Կիկոսի մահըԹե ինչ պատահեց, երբ մի գյուղացի մարդ մի ամռան շոգ օր ծարավեց ու իր փոքր աղջկան ջրի ուղարկեց, բոլորս լավ գիտենք: Փոքր աղջիկը գնաց ջրհորն ու ճանապարհին ընկավ երազանքների գիրկը, թե մի օր կմեծանա, կամուսնանա, կաղամբի միջից մի փոքրիկ տղա կգտնի, անունն էլ կդնի Կիկոս: Հետո տղային կուղարկի ջրի, իսկ տղան էլ կգնա ու կընկնի ջրհորը: Իհարկե, այս սցենարը փոքր-ինչ տարբերվում է Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթից, բայց պակաս հետաքրքիրը չէ:
Շարունակել կարդալ

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ

Ձախորդ ՓանոսըՇարունակում ենք մեր ծանոթությունը հայկական մուլտֆիլմերի հետ և հերթը Ձախորդ Փանոսինն է: Մուլտֆիլմը նկարահանված է ըստ Հովհաննես Թումանյանի Ձախորդ Փանոսը հեքիաթի: Խեղճ Փանոսը այնքան անհաջողակ է, որ «ձախորդ» մականունն է ստացել: Եվ ինչ ձեռնարկում է, միայն փորձանք է բերում իր գլխին: Իսկ թե ինչ է պատահում, երբ նա որոշում է գնալ անտառ ծառ կտրելու, կիմանաք դիտելով մուլտֆիլմը:
Շարունակել կարդալ

ՊՈՒՅ-ՊՈՒՅ ՄԿՆԻԿԸ

Պույ Պույ մկնիկըՀայֆիլմ կինոստուդիայի մուլտֆիլմերը մեկը մյուսից լավն են և նրանք երբեք չեն հնանում: Այս մուլտերը եղել են մեր մայրիկների ու հայրիկների սիրելի մուլտերը և վստահ եմ, որ նրանք գլխավորում են նաև քո սիրելի մուլտերի ցուցակը: Հայկական լավագույն մուլտերից մեկը՝ Պույ-Պույ մկնիկը, մեզ է ներկայանում արդեն թարմ ու պայծառ գույներով: Մուլտֆիլմը նկարահանվել է 1971թվականին, ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի:Մուլտֆիլմի հրաշալի երգի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ Պույ-պույի ձայնով երգում է Ռայիս Մկրտչյանը:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????