Հայկական մուլտեր
Հայկական մուլտեր
Կար-չկար մի փոքրիկ տղա կար: Նա այնքան փոքր էր, որ բակի տղաները նրան նույնիսկ ֆուտբոլ չէին խաղացնում: Իսկ նա այնպե՜ս էր ուզում լինել մեծ և ուժեղ և որ բոլորը վախենային իրենից: Թե ինչպես նա դարձավ ուժեղ ու համարձակ, կիմանաք դիտելով մուլտֆիլմը, բայց խոստացեք, որ այս փոքրիկի պես երբեք չեք ընտրի անարդար ուղիներ ընկերներ ձեռք բերելու համար:
Փոքրիկ, հետաքրքրաշարժ մուլտֆիլմ Հայֆիլմ կինոստուդիայից: Մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը Ռոբերտ Սահակյանն է: Նկարահանված է 1973թ.-ին:
Շարունակել կարդալ
Թե ինչ պատահեց, երբ մի գյուղացի մարդ մի ամռան շոգ օր ծարավեց ու իր փոքր աղջկան ջրի ուղարկեց, բոլորս լավ գիտենք: Փոքր աղջիկը գնաց ջրհորն ու ճանապարհին ընկավ երազանքների գիրկը, թե մի օր կմեծանա, կամուսնանա, կաղամբի միջից մի փոքրիկ տղա կգտնի, անունն էլ կդնի Կիկոս: Հետո տղային կուղարկի ջրի, իսկ տղան էլ կգնա ու կընկնի ջրհորը: Իհարկե, այս սցենարը փոքր-ինչ տարբերվում է Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը հեքիաթից, բայց պակաս հետաքրքիրը չէ:
Շարունակել կարդալ
Շարունակում ենք մեր ծանոթությունը հայկական մուլտֆիլմերի հետ և հերթը Ձախորդ Փանոսինն է: Մուլտֆիլմը նկարահանված է ըստ Հովհաննես Թումանյանի Ձախորդ Փանոսը հեքիաթի: Խեղճ Փանոսը այնքան անհաջողակ է, որ «ձախորդ» մականունն է ստացել: Եվ ինչ ձեռնարկում է, միայն փորձանք է բերում իր գլխին: Իսկ թե ինչ է պատահում, երբ նա որոշում է գնալ անտառ ծառ կտրելու, կիմանաք դիտելով մուլտֆիլմը:
Շարունակել կարդալ
Հայֆիլմ կինոստուդիայի մուլտֆիլմերը մեկը մյուսից լավն են և նրանք երբեք չեն հնանում: Այս մուլտերը եղել են մեր մայրիկների ու հայրիկների սիրելի մուլտերը և վստահ եմ, որ նրանք գլխավորում են նաև քո սիրելի մուլտերի ցուցակը: Հայկական լավագույն մուլտերից մեկը՝ Պույ-Պույ մկնիկը, մեզ է ներկայանում արդեն թարմ ու պայծառ գույներով: Մուլտֆիլմը նկարահանվել է 1971թվականին, ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի:Մուլտֆիլմի հրաշալի երգի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ Պույ-պույի ձայնով երգում է Ռայիս Մկրտչյանը:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ