Մանկական ֆիլմեր
Մանկական ֆիլմեր
Ուղղակի անհնար է մինչև ականջները չժպտալ, երբ էկրաններին իր բազում ընկերների հետ հայտվում է կանաչ հսկա Շրեկը: Ոչ ոք արդեն չի հիշում, թե երբ հայտնվեց նա էկրաններին և ոչ ոք չի կարողանում գուշակել, թե է՛լ ինչ նոր հերոսներով ու արկածային պատմություններով հանդես կգա յուրահատուկ «Շրեկ» մուլտֆիլմը: Եվ այսպես, առաջարկում եմ հիշել, թե երբ լույս աշխարհ եկավ «Շրեկ»-ը ու բացահայտել այս մուլտֆիլմի գաղտնիքները:
Գիտեմ, որ արդեն հասցրել ես մի լավ կարոտել մանկական ֆիլմերի: Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է հարմար տեղավորվելու ու կինոդիտում կազմակերպելու համար: Այս անգամ քեզ առաջարկում եմ մի շատ բարի ու հուզիչ ֆիլմ դիտել Պոլի անունով զվարճալի թութակի մասին:
Շարունակել կարդալ
«Էլվինն ու բուրունդուկները» անչա՜փ բարի և թեթև մանկական ֆիլմ է, հենց այն է, ինչ մեզ պետք է տրամադրություն բարձրացնելու և մի լավ ծիծաղելու համար:
Մի պայծառ օր Դեյվ անունով մի երիտասարդ, ում գործերն այդքան էլ հաջող չէին ընթանում, իր տանը գտավ երեք բուրունդուկի: Բայց սա դեռ զարմանալի չէ, զարմանալին այն է, որ նրանք խոսում էին իսկական մարդկանց պես: Եվ հենց այս պահից սկսած Դեյվի կյանքը գլխիվայր շրջվեց, իսկ գործերը սկսեցին հաջող ընթանալ: Շարունակել կարդալ
Գիտե՞ս, ես շատ եմ ցանկանում, որ քո ամեն մի օրը անցնի այնքան ուրախ ու հետաքրքիր, որ ժպիտը չանհետանա քո դեմքից: Ես շատ եմ ցանկանում, որ մանկությունդ անամպ լինի, ու ոչինչ չտխրեցնի քեզ: Բայց և շատ եմ ուզում, որ սովորես լինել ուշադիր և հոգատար, ուզում եմ՝ սիրես ու հարգես քո շուրջն ապրող բոլոր-բոլոր մարդկանց: Գուցե այդ օրը դու շատ գեղեցիկ հագնված լինես և քաղցրավենիքների, խաղալիքների մի ամբողջ շտեմարան ունենաս, բայց, խնդրում եմ, երբեք չարհամարհես ու չվիրավորես նրան, ով գուցե քեզ աղքատիկ ու խեղճ թվա: Ես վստահ եմ՝ նա անսահման խորը հոգի ունի, և դու անպայման կտեսնես դա, եթե ուշադիր նայես նրա աչքերին:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ