Պիքսար ընկերության մուլտեր
Պիքսար ընկերության մուլտեր
Մեզ արդեն քաջ ծանոթ Պիքսար ընկերությունը ներկայացնում է իր հերթական գլուխգործոցը՝ «Լուսինը» փոքրիկ անիմացիոն մուլտֆիլմը: Սա պատմություն է մի փոքրիկ տղայի՝ Բամբինոյի մասին, ով իր պապիկի ու հայրիկի հետ մի խաղաղ երեկո ճաապարհ է ընկնում դեպի ծով: Հայրիկն ու Պապիկը առաջին անգամ նրան տանում են իրենց հետ աշխատանքի, և Բամբինոն շուտով կբացահայտի, թե ինչ զարմանալի զբաղմունք ունի իր ընտանիքը: Իսկ դու կբացահայտես, թե այդ ինչպես է, որ գիշերվա աստղազարդ երկնքում մենք տեսնում ենք լուսինը տարբեր ձևով, կբացահայտես նորալուսնի, կիսալուսնի և լիալուսնի գաղտնիքը: Իսկ հիմա էլ ոչինչ չեմ ասի, վայելիր մուլտֆիլմը…
Շարունակել կարդալ
Ամանորի գիշերը իրենց նվերին բոլորն են սպասում: Եվ անգամ Մահը այդ օրը բոլորի նման երազում է նվերի մասին, ուզում է ուրախանալ, ինչպես բոլորը ու Նոր տարի նշել: Միայն թե ոչ մեկի մտքով անգամ չի անցնում նրան ինչ-որ բան նվիրել: Բայց Մահը առանց այդ էլ գիտի, թե ինչպես կարելի է նվեր ձեռք գցել: Ծուղակը Ձմեռ պապի համար արդեն պատրաստ է: Մահը ամեն ինչ շատ ճիշտ կանխատեսել էր, միայն մի բան նա չգիտեր. իրականում Ձմեռ պապը նրա համար էլ էր նվեր պատրաստել: Իսկ թե ինչ նվեր, դա արդեն մուլտֆիլմում…
Շարունակել կարդալ
Իրենց բարի ու անմեղ համարող մարդիկ կարծում են, թե ոչինչ իրենց այլևս չի սպառնում: Եվ իրենց «անմեղության» բարձունքում մոռանում են, որ հարկավոր է ձեռք մեկնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր մեղավոր են, բայց զղջում են, մոռանում են, որ հարկավոր է բարի լինել միշտ ու բարություն գործել անդադար: Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է շրջվել, չէ՞ որ ինչ-որ մի տեղ Ինչ-որ մեկը ամեն ինչ տեսնում է…
Ասում են, շները իրենց ինտելեկտով ավելի ցածր են կանգնած, քան մարդիկ, կատուները՝ ավելի բարձր: Իսկ առնետները կանգնած են մարդկանց հետ միևնույն հարթության վրա: Միայն թե չգիտես ինչու, մարդիկ դա մոռանում են և հաշվի չեն նստում այս խելացի արարածների հետ:
Եվ այլ ելք չգտնելով, այս երկու զվարճալի առնետները որոշել են մեզ ներկայացնել առնետների դարավոր պատմությունը, պատմել, թե որքան ճանապարհ ենք անցել մենք միասին, որքան բան ենք կիսել նրանց հետ և որքան են օգնել մեզ առնետները: Չափազանց հետաքրքիր, ճանաչողական և զվարճալի մուլտֆիլմ առնետների մասին:
|
|
Մոծաբանություններ