Ինչ դիտել

Մանկական մուլտֆիլմեր, ֆիլմեր, տեսահոլովակներ ու ֆոտոալբոմներ:

ՄՈՒԼՏՖԻԼՄ. ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ

Կախարդական լավաշըՀայկական ոչ մի մուլտֆիլմ չի նկարահանվել հենց այնպես: Նրանցից յուրաքանչյուրն այնքան բան ունի ասելու և սովորեցնելու փոքրիկ երեխաներին:

1988 թվականին նկարահանված Կախարդական լավաշը մուլտֆիլմի խորհուրդը գալիս է դարերի խորքից, մեր պապիկներից ու տատիկների խրատներից ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է:
Շարունակել կարդալ

ՄԱԹԻԼԴԱ – ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՂՋԻԿԸ

Յուրաքանչյուրիս մեջ ինչ-որ մի անկյունում կա այն ուժը,

որով կարող ենք փոխել աշխարհը:

ՄաթիլդաԱյս փոքրիկ հրաշագործին երևի շատերն էին նախանձում, չէ՞ որ ով չէր ցանկանա այսպիսի ուժի տիրապետել ու միայն հայացքով կարողանալ իրեր տեղաշարժել: Բայց Մաթիլդայի գերբնական ունակություններն միայն դրանով չէին սահմանափակվում: Ամեն օր նա շարունակում էր զարմացնել իրեն շրջապատողներին, շատերը հիանում էին նրանով, շատերը չարախոսում, միայն Մաթիլդայի ծնողներն էին միանգամայն անտարբեր իրենց փոքրիկ աղջկա հանդեպ: Գրեթե ծննդյան օրվանից Մաթիլդան ստիպված էր ամեն ինչ անել ինքնուրույն և արդեն երեք տարեկանում 30 տարեկան մարդկանցից շատ ավելի բան գիտեր:
Շարունակել կարդալ

«ՇՆՉԻՐ, ՄԻ ՇՆՉԻՐ». ՄԱՇԱՆ ՈՒ ՄԻՇԱՆ

Մաշան ու ՄիշանԴե հիմա արի ու մի ասա… Ուռռա՜… «Անիմակորդ» ընկերությունը մաշայասերներին է ներկայացնում «Մաշան և արջը» մուլտֆիլմի արդեն 22-րդ սերիան: Որքա՜ն էինք սպասել…

Եվ ուրեմն, ինչի՞ մասին է պատմում մուլտֆիլմի այս մասը: Միշկան պատահաբար հանդիպում է իր սիրելի «արջուհուն» և ի երջանկություն Միշայի, «արջուհին» ժամադրում է նրան: Միշայի աչքերը փայլում են ուրախությունից, իսկ նրա թափթփված տնակն էլ սկսում է մաքրությունից փայլել: Ամեն ինչ պատրաստ է ռոմանտիկ հանդիման համար: Պակասում է միայն… Մաշան: Դե նա իրեն երկար սպասել չի տա: Կգա ու կսկսվեն արկածները:
Շարունակել կարդալ

ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԱՌՅՈՒԾԻԿՆ ՈՒ ԿՐԻԱՆ

Առյուծիկն ու կրիանԱրևի տակ ջեմացող Առյուծիկին ու Կրիային բոլորն են ճանաչում, միայն թե քչերը գիտեն, որ այս պատմությունը մի ամբողջ գրքի առաջին գլուխն է միայն: Սերգեյ Կոզլովը այս զվարճալի հերոսների ու նրանց մասին գրքի հեղինակն է: Ինչ զվարճալի արկածների մեջ ասես որ չեն ընկնում Առյուծիկն ու Կրիան այդ գրքում: Բայց ամեն ինչ սկսվում է ահա այն ծանոթությունից, որը ներկայացված է 1974 թվականին նկարահանված մուլտֆիլմում:
Շարունակել կարդալ

Միացեք մեզ

  

Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????