Ինչ դիտել
Մանկական մուլտֆիլմեր, ֆիլմեր, տեսահոլովակներ ու ֆոտոալբոմներ:
Իր հարմարավետ բնում Ջերրին զբաղված էր ընթերցանությամբ, երբ դռան թակոց լսեց: Շտապեց դուռը բաց անելու ու այնտեղ մի փոքրիկ մկնիկի հայտնաբերեց: Պարզվեց, որ Նիբլս անունով մկնիկը որբուկ է և, որ ամենակարևորն է, նա միշտ քաղցած է: Ջերրին ուրիշ ելք չուներ, քան Նիբլսին կերակրելը: Նպատակակետը, իհարկե, սառնարանն է, բայց դեպի սառնարան տանող ճանապարհն անցնում է Թոմի կողքով:
Շարունակել կարդալ
Ամառը բոլորս ուզում ենք շտապել բակ խաղալու, բայց մոռանում ենք այն մասին, որ մեզ այդքան լավ ջերմացնող արևը կարող է նաև վնասակար լինել: Մեծերը հաճախ են խոսում ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին, ասում, որ դրանք շատ վտանգավոր են: Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում դրանք: Այդ ամենի և օզոնի շերտի մասին քեզ կպատմի այս մուլտֆիլմի զվարճալի հերոսը՝ Օզզի Օզոնը: Օզզին օզոնի շերտի մի փոքրիկ մոլեկուլ է, որ իր միլիոնավոր ընկերների հետ պաշտպանում է Երկիր մոլորակը այդ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Շարունակել կարդալ
Ամեն օր, ամեն վայրկյան մեծահասակներն ավելի զբաղված են դառնում: Աշխատանքը զբաղեցնում է նրանց ամբողջ օրը: Իսկ նրանց երեխաները ամեն օր ավելի ու ավելի շատ են կարոտում իրենց մայրիկներին ու հայրիկներին, զգում են իրենց միայնակ ու լքված: Եվ հենց այդ ժամանակ էլ օգնության է հասնում… Կառլսոնը: Այո, այո, հենց նա: Չէ՞ որ նա խոստացել էր վերադառնալ:
Շարունակել կարդալ
Կարկանդակներ առաքող Կարմիր գլխարկ, լրագրող գայլ, դերասան փայտահատ և սպորտի վարպետ տատիկ… Այս խառնաշփոթը հաստատ չի հիշեցնում մեզ ծանոթ հեքիաթը Կարմիր գլխարկի մասին: Բայց չէ՞ որ ժամանակները փոխվում են, և հեքիաթն էլ քայլում է ժամանակի հետ:
Շարունակել կարդալ
|
|
Մոծաբանություններ