Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

Մանկական երգեր

Հին ու նոր սիրված մանկական երգեր՝ ֆիլմերից, մուլտֆիլմերից, մանկական խմբերի և անհատ կատարողների կողմից:

ԵՐԳ – ԾԻԾԵՌ

ծիծեռ

Երգում են Եվան և Էլենը

Խոսքերի հեղինակ՝ Ղազարոս Աղայան

Երաժշտությունը՝ Լուսինե Դավիդյանի

 

Դու կապուտակ ծովով, արի, արի,

Թեթև, թեթև թևով արի, արի,

Դու կապուտակ ծովով, արի, արի,

Թեթև, թեթև թևով արի, արի:
Continue reading

ՌՈՒԲԵՆԻ ՆՎԵՐԸ MOCAK.AM – ԻՆ

 

Ռուբենի նվերը Mocak.am -ինԵս Ռուբենն եմ, 7 տարեկան, սովորում եմ Ն.Աղբալյանի անվան դպրոցի 2-րդ դասարանում: Սիրով Ձեզ եմ ուղարկում իմ ստեղծագործությունը՝ նկարս Հրապարակի տոնածառի  մոտ,  որն իմ առաջարկով  նկարահանել է   հայրս:

Սիրելի Մոծակ, դու այնքան լավն  ես, որ ես որոշեցի, հայրիկիս օգնությամբ քեզ նաև մի երգ  նվիրել՝ գուցե հավանե՞ս:

Continue reading

ԵՐԳ – ՌՈԲՈՏ ՏԱՏԻԿ


Երգի հեղինակներ՝ Հռիփսիմե Խրիմյան, Ռուզաննա Զոհրաբյան

Երգում է Ռիտա Հովհաննիսյանը

 

Ռոբոտ տատիկըԻնձ չի լսում տատիկս,

Չի սովորում դասերս

Չի քնեցնում տիկնիկիս,

Եվ արդուկում դասերս:

Չի լվանում ձեռքերս,

Եվ չի սանրում մազերս,

Շուտ է հոգնում նա ինձանից,

Ախ ոնց անեմ, ինչ անեմ,

Որ գնա նա մեր տանից:
Continue reading

ԵՐԳ. ԱԼՈ, ՁՄԵՌ ՊԱՊԻ

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

Երգում է Սյուրպրիզ խումբը

Ձմեռ պապիկԱ-ալո, Ձմեռ պապի,

Քեզ սպասում ենք անհամբեր,

Մենք գիտենք ամեն տարի

Մեզ բերում ես նվերներ:

Գույնզգույն վառվող լույսեր,

Տոնածառ, շատ բարիքներ,

Եվ երգող խաղալիքներ,

Եվ քայլող նոր տիկնիկներ:
Continue reading

ԵՐԳ. ԱՐԻ, ՆՈՐ ՏԱՐԻ

Երգի հեղինակ՝ Անահիտ Շահզադեյան

Երգում է Սյուրպրիզ խումբը

Նոր Տարի Գիշերը Նոր տարվա

Երգեր է երգում,

Աստղերն են փայլում,

Տոնածառը զարդարում: x2

 

Արի, Նոր տարի,

Արի, դու իմ բարի,

Բոլոր երազանքները

Մեր կատարիր: x2
Continue reading

ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ- ՁՅՈՒՆ

Ձյուն

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան,

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ

Ինչ-որ բան զրնգաց,

Խենթի պես պարելով՝

Փաթիլներն իջան ցած:
Continue reading