Ազնիվ Մոծակի Խոսք

Մեր Մասին | Կանոններ | Հարցեր | Նախագծեր | Խորհուրդներ
Մանկական ժամանցային կայք

Մանկական երգեր

Հին ու նոր սիրված մանկական երգեր՝ ֆիլմերից, մուլտֆիլմերից, մանկական խմբերի և անհատ կատարողների կողմից:

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՅԲՈՒԲԵՆ – ՄԱՍ 3-ՐԴ

ԱյբուբենԱհա և դասերն ավարտվեցին, առջևում նոր ուսումնական տարի է, և  բազմաթիվ փոքրիկներ առաջին անգամ դպրոց են գնալու՝ սպիտակ վերնաշապիկներով, գեղեցիկ ժապավեններով ու ծաղկեփնջերով: Բոլորը հիանալու են նրանցով և ժպտալու են մինչև ականջները բացված լայն ժպիտներով: Բայց որպեսզի այդ փոքրիկները կարողանան զարմացնել նաև իրենց խելքով, լավ կլինի դպրոց գնալ՝ արդեն իսկ ճանաչելով հայոց այբուբենի տառերը:
Continue reading

ԾԻԱԾԱՆ – ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան
Երգում է Ծիածան խումբը

Ծիրանի մի ճյուղ, մի դալար բարդի
Խոսուն, նախշազարդ, հին խաչքարների,
Ծուխը երդիկի հայոց օջախների
Տունն է, տունն է հայրենի:

Հանրենի տուն Continue reading

ԼԻԴՈՒՇԻԿ – ՇՆՈՐՀԱՎՈՐ

Խոսքերի հեղինակներ՝ Իննա Մկրտչյան և Լիդուշիկ
Երաժշտության հեղինակներ՝ Ռիչարդ Մադլենյան և Լիդուշիկ

Ծննդյան օրը քո նշել ես վառ գույնով օրացույցի վրա,
Տոն է, տոն է, տես դու, բոլորը ժպտում են քեզ,
Մի տարի երազել ես, անհամբեր սպասել դու այս օրվան,
Ահա, մոտ է ժամը, տես, ու բոլորը ժպտում են քեզ այսօր,
Ծնունդդ շնորհավոր, շնորհավոր:

Լիդուշիկ
Continue reading

ՄԻԿԱ ԵՎ ԲԵՏՏԻ – ՊԱՐԱՇՓՈԹ

Միկա և Բետտի՝ անուններ, որոնք հայտնի են մեզ շատ ու շատ նախագծերից, անուններ, որոնցից յուրաքանչյուրը մի գույն է, մի ժպիտ ու տրամադրություն: Իսկ երբ միավորվում են բոլոր գույները, տրամադրություններն ու ժպիտները, առաջանում է իսկական խառնաշփոթ: Խառնաշփոթից՝ երգեր, երգերից՝ պարեր, իսկ ա՛յ պարերից՝ պարաշփոթ: Եվ ուրեմն Միկայի ու Բետտիի երգը պարզապես չէր կարող չկոչվել «Պարաշփոթ»:

Միկա և Բետտի
Continue reading

ՄԱՅՐԻԿՆ ԱՅՍՕՐ ՈՒՇԱՑԵԼ Է

Երգի հեղինակ՝ Հռիփսիմե Խրիմյան

Մայրիկն այսօր ուշացել է

Մայրիկն այսօր ուշացել է,
Չի հասել դեռ տուն,
Խառնվել ենք ես, հայրիկը
Ու մեր կատուն:

Մայրիկն այսօր ուշացել է,
Չունենք ճաշ ու հաց,
Իսկ եղբայրս հարևանի
Տանը մնաց:

Բայց ամենից կարևորը,
Բայց ամենից կարևորը,
Ժպիտ չկա
Տանն այդ օրը:
Continue reading