Ինչ խաղալ
Տրամաբանական խաղեր ու գլուխկոտրուկներ, ֆլեշ խաղեր, տարբերություններ ու ելքեր, զվարճալի IQ թեստեր:
Գլխարկը կապույտ,
Շապիկը կանաչ,
Մի փոքրիկ ծաղիկ
Ամենիս ճանաչ:
Ո՞ր ծաղիկն է կլորերես,
Օգտակար են սերմերը մեզ,
Շատ է սիրում արեգակին,
Միշտ նայում է նրա դեմքին:
Անտառի տերը,
Անտառի արքան,
Նրան դարերը
Թվում են վայրկյան:
Դաշտի զարդն է,
Գույնը՝ ալ,
Ամեն այտին
Մի սև խալ:
Շարունակել կարդալ
Նախորդ IQ թեստերով դու մի լավ մարզել ես քո ուղեղը, և այս անգամ ես որոշեցի ավելի բարդ հարցեր գրել քեզ համար: Մի փոքր երկար մտածելուց հետո դու անպայման կգտնես պատասխանները, իսկ եթե չստացվի, ոչինչ, տխրելու և հուսահատվելու կարիք հաստատ չկա, չէ՞ որ դու նոր գիտելիքներ ձեռք կբերես: Եվ այսպես, հավաքի՛ր ուժերդ ու սկսի՛ր, քեզ հաջողություն…
Կարծում եմ երկար ժամանակ է, ինչ չենք աշխատացրել մեր տրամաբանությունը, իսկ նա նեղացած քնել է մեր ուղեղի մի անկյունում:
-Տրամաբանությու՜ն, արթնացիր, պետք է միասին IQ թեստ անցնենք…
Տեսնու՞մ ես, միանգամից արթնացավ: Ուրեմն պահենք մեր խստումն ու անցնենք IQ թեստին:
Հարց առաջին- Մի տղա՝ դրսում կանգնած, նետեց լոլիկը և այն ընկավ երկու մետր բարձրությունից, բայց անգամ չվնասվեց: Ինչպե՞ս կարող էր այդպես լինել:
Շարունակել կարդալ
Ես սպիտակ թիթեռ եմ,
Ամեն տեղ էլ կթռչեմ,
Ձմռան դաշտում, անտառում
Ճերմակ վերմակ կփռեմ:
Ձյուն կա դաշտերում,
Սառույց՝ ջրերում,
Քամի է փչում,
Այդ ե՞րբ է լինում:
|
|
Մոծաբանություններ